Դավիթ Մանոյանը տեղափոխվել է «Շիրակ»
Սպորտ
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ձեռքբերում ունի:
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի կազմն է համալրել 29-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: Մանոյանը հանդես է եկել արտասահմանյան մի շարք ակումբներում՝ «Կարմիոտիոս»-ում (Կիպրոս), «Նեա Սալամինա»-ում (Կիպրոս), «Սանդեցյա»-ում (Լեհաստան) և «Ռաբոտնիչկի»-ում (Մակեդոնիա): Նրա նախորդ ակումբը Երևանի «Նոա»-ն էր:
Կիսապաշտպանը 26 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև այս մրցաշրջանի ավարտը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ