Քանյե Ուեսթը գումար է տվել անտուն վետերանին (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեպեր Քանյե Ուեսթը, գումար է տվել Կալաբասաս քաղաքում ճանապարհին կանգնած անտուն վետերանին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
42-ամյա ռեպերն իջել է իր 200 հազար դոլար արժողությամբ Lamborghini Urus ավտոմեքենայից և հրամայել իր թիկնապահին գումար տալ վետերանին:
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթն ու նրա հետ համագործակցող Sunday Service երգչախումբը 2019 թ. դեկտեմբերի 25-ին թողարկել են 19 ստեղծագործությունից բաղկացած հոգևոր երաժշտության նոր ալբոմ, որը կոչվում է «Հիսուսը ծնվեց» (Jesus Is Born):
DailyMail-ի փոխանցմամբ՝ սկանդալային համբավով ռեփերը տարվել է կրոնով և հոգևոր թեմաներով։
«Գիտեմ՝ Աստված ինձ շատ երկար էր կանչում, բայց սատանան այդ ամբողջ ընթացքում ինձ շեղում էր»,- իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Ուեսթը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)