«Կներեք եղբայր, ուշանում եմ». Նիկոլ Փաշինյանը չխոսեց քաղաքացու հետ (տեսանյութ)
ՏեսանյութերՔիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության միջև հանդիպումն ավարտվեց: Վարչապետը հեռացավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու: Նա նաև չխոսեց քաղաքացու հետ, ով խնդրեց մեկ րոպե տրամադրել իրեն. «Կներեք եղբայր, ուշանում եմ»,-ասաց վարչապետն ու հեռացավ:
Քաղաքապետ Հայկ Մարությանը, ի տարբերություն վարչապետի, զրուցեց լրագրողների հետ. «Սա ընդհանուր աշխատանքային հանդիպում էր: Եվս մեկ հանդիպում եղել էր անցած տարի: Մենք արձանագրեցինք, որ հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, քանի որ հարցեր են կուտակվում»,-ասաց նա:
Տեսանյութը՝ News.am-ի


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)