ՀՅԴ-ն Լիբանանում նախարարի պաշտոնում նշանակում անելու իրավունք է ստացել
Հասարակություն
Լիբանանում վարչապետ Սաադ Հարիրիի՝ հոկտեմբերին ներկայացրած հրաժարականից հետո և երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին կառավարության նոր կազմի շուրջ քննարկումներ են տեղի ունենում: Այս մասին հաղորդում է Naharnet կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ «Հայ հեղափոխական դաշնակցությունը» իրավունք է ստացել կառավարությունում նշանակելու զբոսաշրջության և մշակույթի կամ զբոսաշրջության և տեղեկատվության նախարարին:
Հիշեցնենք, որ Լիբանանի կառավարության նախորդ կազմում երկու հայ նախարարներ են ընդգրկված: նրանցից մեկը զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն էր,մյուսը` սոցիալական հարցերի նախարար Ռիչարդ Կույումջյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)