Արմինե Հարությունյանը պատրաստվում է Gucci-ի նոր ցուցադրությանը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Արդեն մի քանի օր է Գուչիի հայ դեմքը՝ Արմինե Հարությունյանը, կրկին Միլանում է և ակտիվորեն պատրաստվում է համաշխարհային բրենդի նոր ցուցադրությանը:
Մոդելը լուսանկարներ է հրապարակում Ինստագրամի իր էջում ու ներկայացնում ցուցադրական նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ Արմինեն 2019 թվականին Գուչի նորաձևության տան կողմից որպես մոդել հրավեր էր ստացել և սեպտեմբերի 22-ին մասնակցել Միլանի նորաձևության շաբաթվա համար նախատեսված «Գարուն-ամառ» հավաքածուի ցուցադրության քասթինգին: Արմինեն ներառվել էր «սպիտակ հանդերձանքով» մոդելների առաջին խմբում, ցուցադրել այնպիսի զգեստներ, որոնք վաճառքի չեն հանվելու խանութներում և արժանացել հավանության։ Նա դարձավ առաջին հայ մոդելը, ով քայլել է հանրահայտ ապրանքանիշի նորաձևության ցուցադրությանը:
Նոյեմբերին, Արմինեն բացեց Թբիլիսիում կայացած 2019 թվականի Mercedes Benz նորաձևության շաբաթի ցուցադրություններից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)