Գյումրիում 52-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17։35-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի 11Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրիի բնակիչ, 13-ամյա Աստղիկ Ա-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Տեղում աշխատող հետաքննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ