Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից փոսում
Արտակարգ ՊատահարՀունվարի 16-ին` ժամը 21։09-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից փոսում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միսակ Ու., ծնված 1972 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին հարակից փոսում. տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)