Մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը. սակավ ձյունը խոչընդոտ չէ
Սպորտ
Հայաստանի դահուկավազքի առաջնությանն այս տարի մասնակից կա նաև Շվեյցարիայից:
Այս մասին հայտնեց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Առաջնությունը կրկին անցկացվում է Աշոցքում:
«Ցավոք, այս տարի ձյան խնդիր կա. այն սակավ է: Սակայն մեզ հաջողվել է հրաշալի վազքուղի ստանալ: Հույս ունենք, որ մարզիկները կբարելավեն արդյունքները»,-նշեց Սարգսյանը:
Հայաստանի առաջնությանն այս տարի մասնակցում են մոտ 30 մարզիկներ Գյումրիից, Աշոցքից, Երևանից (Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ) և Վանաձորից:
Հայաստանի առաջնությունը մեկնարկում է հունվարի 17-ին և կեզրափակվի հունվարի 19-ին: Այն ընդգրկված է Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային օրացույցային պլանին:
Առաջնության երկրորդ փուլը կանցկացվի փետրվարին կրկին Աշոցքում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան