Կոտայքում 19-ամյա ժամկետային զինծառայողը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Կոտայքի մարզում, հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 31 OՏ 065 համարանիշի ավտոմեքնայով Հրազդան քաղաքի Հայ-ֆիդայիններ փողոցի վրա՝ Վանատուր թաղամասի հարեւանությամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ, հասակակիցներ ու համաքաղաքացիներ Վարազդատ Մ.-ն եւ Վանիկ Մ.-ն տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ