Ադրբեջանցի դիվանագետին դուր չի եկել հայկական երաժշտությունը. ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին
Այլ
Թբիլիսիի «Գաբալա» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել Արսեն Շախունցի «Девочка стоп!» երգի պատճառով, որը պատվիրել էր ռեստորանի հաճախորդներից մեկը:Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, նույն վայրում է եղել նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան քարտուղար Վուգար Մամեդովը:
Նրան դուր չի եկել հայկական երաժշտությունը և նա սկզբում հայհոյել է երաժիշտներին, ապա ծեծել նրանց: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններին չի հաջողվել ձերբակալել վերջինիս, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:
Նշվում է նաև, որ երաժիշտները նույնպես ազգությամբ եղել են ադրբեջանցի և նրանք իրենց դժգոհությունն են հայտնել Ադրբեջանի դեսպանին` պատմելով տեղի ունեցածը: Դեսպանը համակարծիք է եղել նրանց հետ: Երաժիշտների հիմնական պահանջն է աշխատանքից ազատել ու երկրից վտարել դիվանագետին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)