Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
Հասարակություն
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում նրանք հայտնել են, որ ս.թ. հունվարի 17-ին «Ժամանակ» թերթում հրապարակվել է «Պետության հաշվին» վերտառությամբ հոդված, որտեղ զրպարտչական տեղեկություններ են տարածվել առ այն, թե «Երևան մոլ» և «Յուքոմ» ընկերությունները սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Խաչատրյանին և վերջիններս ձեռք ենք բերվել պետական միջոցներով։ Փաստաբանական խումբը փաստում է, որ հոդվածն ամբողջությամբ զրպարտություն է, որը կառուցված է կեղծ և անհիման տեղեկությունների հիման վրա։
Խաչատրյանի փաստաբանական խումբը դիմել է «Ժամանակ» թերթին՝ պահանջելով անհապաղ հերքում հրապարակել կայքում և թերթի հաջորդ համարում։ Փաստաբանական խումբը հորդորում է բոլոր օնլայն ԶԼՄ-ներին, որոնք, հղում կատարելով «Ժամանակ» թերթին, այս նյութը հրապարակել են որպես մամուլի տեսություն, հեռացնել իրենց կայքերից այս զրպարտություն պարունակող նյութը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)