Մեքսիկայում զայրացած ամբոխը հրկիզել է մանկապիղծին (տեսանյութ)
ՏեսանյութերՄեքսիկայի իշխանությունները հետաքննում են մանկապիղծի նկատմամբ կատարված ինքնադատաստանի դեպքը:
Ինչպս հայտնում է Pressa TV-ն, Չիապաս նահանգի Կակաոատանե բնակավայրում Ալֆրեդո Ռոբլերո անունով տղամարդը բռնաբարել և սպանել է Ջարիդ անունով 6-ամյա աղջկան:
Երեխան կորել է հունվարի 9-ին, հաջորդ օրը գտել են նրա դին:
Աղջկա հորաքույրը ցանկացել է հանցագործին ոստիկանություն տանել, բայց զայրացած ամբոխը թույլ չի տվել:
Տղամարդուն ծեծի են ենթարկել, կապել սյունից և ողջ-ողջ այրել:
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, սակայն տղամարդն արդեն մահացած է եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)