3-ամյա հրաշամանուկը հայտնվել է բարձր IQ ունեցող մարդկանց շարքերում
ԱյլՄեծ Բրիտանիայում 3-ամյա հրաշամանուկին ընդունել են Մենսի ակումբ, որը բարձր IQ ունեցող մարդկանց խոշորագույն կազմակերպությունն է: Այս մասին հայտնում է Metro-ն:
Մուհամմադ Հարիզ Նաձիմն (Muhammad Haryz Nadzim) սկսել է խոսել 7 ամսականում, իսկ 2 տարեկանում սկսել է կարդալ և անգիր ասել ամբողջական պատմություններ: 3-ամյա տղան գիտի 2 լեզու՝ մալայերեն և անգլերեն:
«Մենք փորձ չունեինք և կարծում էինք, թե բոլոր երեխաներն են այսպիսին: Մենք հասկացանք, որ նա արտասովոր է, երբ սկսեց հաճախել մանկապարտեզ, և մեզ ասացին, որ նա իր զարգացմամբ մյուս երեխաներից առաջ է»,- ասել է երեխայի մայրը:
Հրաշամանուկի IQ-ն 142 է՝ ըստ Ստենֆորդի սանդղակի, որը բարձր է 99,7 տոկոս մարդկանց IQ-ից: Ներկայումս տղան IQ կազմակերպության ամենաերիտասարդ անդամն է: