Երկրորդ ընթերցմամբ քննարկվում է վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին առնչվող օրինագիծը (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հունվարի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ նախատեսվող փոփոխությամբ վարչապետին կամ կառավարությանը օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով:
Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում ընդունվել է միաձայն՝ 98 կողմ ձայնով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)