«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր 

Արցախի Ազգային ժողովը Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում է անցկացրել

Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հունվարի 20-ին տեղի է ունեցել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում, որին հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ և Բաքվի ջարդերը վերապրած Աննա Աստվածատուրյան Թերքոթը:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներ և պատասխանատուներ, պետական համակարգի ներկայացուցիչներ և Բաքվի ջարդերը վերապրածներ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, բացելով քննարկումը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստին և հանձնաժողովի ընդունած հայտարարությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը՝ Բաքվի ջարդերի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու ու դրանք դատապարտելու առումով:

Հիմնական բանախոս Աննա Աստվածատուրյան Թերքոթը, խոսելով Բաքվի ջարդերի մասին, ներկայացրել է այն բոլոր խնդիրները, որոնց առնչվել ու առնչվում են փախստականներն առ այսօր:

«Իմ հարազատները ջարդերի արդյունքում ցրվել և այժմ ապրում են տարբեր երկրներում, և մենք միմյանց չենք ճանաչում: Դա է մեր դժբախտությունը: Ես ամենուր ինձ փախստական եմ զգում»,-ասել է Աննա Աստվածատուրյանը:

Բանախոսը նաև նշել է, որ, ցավոք սրտի, առ այսօր այդ հարցի նկատմամբ չի եղել պետական համապարփակ մոտեցում, և մի քանի օր առաջ ՀՀ-ում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը դրան ուղղված առաջին քայլն էր:

Թեմայի վերաբերյալ ելույթ է ունեցել նաև պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, որը կարևորել է Բաքվի ջարդերի մասին տեղեկատվության հանրայնացման և առաջմղման եղանակների որոնումը ու կազմակերպումը: Խոսելով Բաքվի իրադարձությունների մասին՝ նա նշել է, որ հայերի պատմության ընթացքում թե զոհը և թե կատարողը միշտ նույնն է: «Ցեղասպանությունն ազգային քաղաքականություն է»,-ընդգծել է Մանասյանը՝ խոսելով Ադրբեջանի վարած հակահայ քարոզչության մասին: 

Մասնակիցները բանախոսներին են առաջադրել հարցեր և հանդես եկել ելույթներով:

Ամփոփելով հանդիպումը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ և΄ Հայաստանում, և΄ Արցախում պետք է պատրաստել 88-90-կան թվականների դեպքերի վերաբերյալ փաթեթ, որը ամենաճիշտ հիմնավորումը կլինի, թե ինչու Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում թե΄ սուվերենության և թե΄ իրավազորության առումով:

Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորում
Ամենադիտված