«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում են Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել Եվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. Մելոնի Գերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի Բելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան 

«168 ժամ». Մի գրպանից՝ մյուսը

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում է նաեւ եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցումը:

Համաձայն այդ փոփոխության՝ այսուհետ, անկախ աշխատավարձի չափից` կլինի բարձր, թե ցածր, բոլորը վճարելու են համահարթ՝ 23% եկամտահարկ: Այս փոփոխությունն իր վրա, իհարկե, չի զգա վարձու աշխատողների 65%-ը, այսինքն՝ մոտ 390.000 մարդ, քանզի մինչ այդ էլ մինչեւ 150.000 դրամ ամսական աշխատավարձ ստացողները 2019թ.-ին վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը: 

Այս փոփոխության ազդեցությունը նկատելի կլինի միայն 150.000 դրամից մինչեւ 2 մլն դրամ ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 28%-ի չափով եկամտահարկ, եւ շատ ավելի շոշափելի է` 2 մլն-ից ավելի ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 36%-ի չափով եկամտահարկ:

Փաստացի՝ համահարթ եկամտահարկի գանձումը հանգեցնում է նրան, որ, օրինակ, 500.000 դրամ աշխատավարձ ստացողը հարկումից հետո ստանալու է 17.500 դրամ ավելի, մինչդեռ 390.000 մարդու դեպքում, ովքեր ստանում են մինչեւ 150.000 դրամ աշխատավարձ, հարկումից հետո ոչ մի լումայի ավելացում չի լինում: Արդյունքում՝ արդեն իսկ բարձր աշխատավարձ ստացողների համար ստեղծվում են առավել արտոնյալ պայմաններ:

Մի կողմ դնելով բարձր եւ ցածր աշխատավարձ ստացողներին նույն դրույքաչափով հարկելու արդարացի լինելու կամ չլինելու փաստը՝ պետք է բարձրաձայնել, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում կան թաքնված 2 խայծ-փոփոխություններ, առաջինը՝ կենսաթոշակային համակարգի վճարի, երկրորդը՝ ակցիզային հարկի եւ պետական տուրքերի դրույքաչափերի փոփոխությունները:

Այս փոփոխություններն իրենց հերթին՝ բացասական ազդեցություն են ունենալու հենց այն 390.000 մարդու վրա, ովքեր ստանում են մինչեւ 150.000 դրամ ամսական աշխատավարձ:

Ինչո՞ւ: Եկամտահարկի աստիճանական նվազմանը զուգահեռ՝ տարեկան 1%-ով աճելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարը, որը 2023թ.-ին պետք է հասնի 5%-ի՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն, որն իր հերթին՝ ենթադրում է հավելյալ գանձում աշխատավարձից:

Մյուս կողմից էլ՝ կառավարությունը որդեգրում է հարկային եկամուտների կորուստը փոխհատուցելու մեխանիզմ՝ բարձրացնելով ակցիզային հարկի եւ որոշ պետական տուրքերի դրույքաչափերը: Ընդ որում, պետական տուրքերի դրույքաչափերի աճը հունվարի 1-ից կիրառվում է ֆինանսական ոլորտում գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրամադրման համար, ինչը դոմինոյի էֆեկտով կարող է հանգեցնել տվյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների ու պրոդուկտների թանկացմանը:

Ինչ վերաբերում է ակցիզային հարկի դրուքաչափի բարձրացմանը, ապա վերջինս կիրառվել է օղու  (բացառությամբ՝ պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի, IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի, էթիլային սպիրտի մասով: Սա նույնպես արդյունքում հանգեցնելու է տվյալ ապրանքների վաճառքի գնի բարձրացմանը, ինչն ուղղակի ազդելու է տվյալ ապրանքները սպառող քաղաքացիների գրպանի վրա:

Ի՞նչ է ստացվում: Կառավարության կողմից ուժի մեջ դրված հարկային «բարեփոխումներն» ավելի շատ նման են արջի ծառայության. մի կողմից՝ չեն գանձում, իսկ մյուս կողմից՝ ստեղծում են ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման համար նպաստավոր պայմաններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական
Ամենադիտված