«Վեց օր ա սպառողի շահերից են խոսում, մի օր գյուղացու շահից խոսացի՞ն»
Քաղաքական«Վեց օր ա սպառողի շահերից են խոսում, մի օր գյուղացու շահից խոսացի՞ն։ Էն, որ էրեխեն ասում ա կակա եմ ուզում, սննդի տեսչության պետն էլ ասում ա պտի աշխատի»,-այս մասին այսօր ասաց Արմավիրի մարզում ճանապարհ փակած գյուղացիներից մեկը։
Ցուցարար գյուղացիները կրկին բարձրացրին իրենց պահանջը, ըստ որի՝ պետությունը պետք է լիարժեք սպանդանոցների քանակ ապահովի, նոր իրենցից պահանջի։
Քիչ անց գյուղացիներին մոտեցավ գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը, որը լսեց գյուղացիներին և նշեց, որ վաղվանից ևս երկու սպանդանոց կսկսի աշխատել
«Էրեկ էլ ևս 15 հոգի մարդ ենք ընդունել, որոնք պատրաստ են մարզում ևս սպանադանոցներ կառուցելու։ Սպանդանոցը պարտավորվում ա ձեր անասունը անվճար տեղափոխել, մորթը կազմակերպվում ա, դուք վճարում եք անում խոշորի համար մեկ գլխի համար՝ 10․000 դր, ոչխարի համար՝ 2500դր»,- ասաց նա, ինչին ի պատասխան՝ գյուղացիները կրկին բողոքեցին, որ իրենց գումար չի մնում, սպանդանոցին 10․000 դր տրամադրելը թանկ է, թող նախապես սարքեին սպանդանոցներ, նոր պահանջեին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ