Դատական հայց՝ ընդդեմ Սասուն Միքայելյանի. Հորմուզում իրավիճակը պայթյունավտանգ է Երևանի քաղաքապետարանը բակային շաբաթօրյակ է կազմակերպել Նորաշենում ՖԻՖԱ-ն չի պատրաստվում հետաձգել ԱԱ-2026-ի եզրափակիչը՝ չնայած օդի որակի խնդիրներին Wildberries-ը և Ozon-ը չեն փոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով վաճառողների կորուստները «Առինջ մոլում» ստուգումներ, առգրավումներ և խոշոր տուգանքներ՝ տնօրենի հաստատմամբ Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորման դեպքերը Վիեննայում օդի որակը կտրուկ վատացել է․ պատճառը մերձերկրյա օզոնի բարձր մակարդակն է Իրանը սպառնում է ԱՄՆ-ին «լիակատար ոչնչացմամբ» Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 850-ը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ը Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին (տեսանյութ) Իրանի հարավում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 

Արփինե Հովհաննիսյանը հայտ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու համար

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր հայտ եմ ներկայացրել որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։ Ինչպես հայտնի է՝ հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ կարող են լինել յոթ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող իրավաբանական գիտությունների այն թեկնածուները կամ դոկտորները, ովքեր սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեն։

Ցանկանում եմ հատկապես անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների ոլորտում իմ փորձառությանը։

Այսպես՝

• 2015-2017 թթ, այսինքն՝ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների իրականացման ամենապատասխանատու շրջաններից մեկում, եղել եմ ՀՀ արդարադատության նախարար, պատիվ եմ ունեցել համակարգել սահմանադրական փոփոխություններից բխող օրենքների մշակումը եւ ներկայացումը, իսկ որոշ առանցքային օրենքների դեպքում եղել եմ նաեւ հիմնական զեկուցողը Ազգային ժողովում։
• Սահմանադրական բարեփոխումների ողջ ընթացքում ակտիվորեն համագործակցել եմ մեր միջազգային գործընկերների հետ ՄԱԿ-ից մինչեւ Վենետիկի հանձնաժողով՝ սահմանադրական օրենքների նախագծերի վերաբերյալ զեկուցումներով հանդես գալով այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստերում(Ընտրական օրենսգիրք, «Կուսակցությունների մասին» օրենք եւ այլն)։
• Արդեն 2017 թվականի մայիսից որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ շարունակել եմ աշխատել սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված օրենսդրական նախագծերի փաթեթների վրա՝ համագործակցելով նաեւ միջազգային կառույցների հետ։ Հենց այս պատճառով էր նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովին նիստերին մասնակցելու հրավերներ ստացել եմ նաեւ արդեն ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ (Իմ այս շրջանի գործունեությունը ամրագրված է համապատասխան որոշումներում, արձանագրություններում եւ այլ փաստաթղթերում)
Այն, որ ես շատ հաճախ իշխանությունների կարծիքից տարբերող կարծիք ունեմ եւ իշխանությանն այլախոհ եմ, կարծում եմ՝ գաղտնիք չէ։ Այս հայտը ներկայացրել եմ համոզմունքով, որ
• Գաղափաների շուկայում ճշմարտությունը ծնվում է գաղափարների ազատ մրցակցության, գաղափարների եւ գաղափարախոսությունների հանրային թափանցիկ մրցակցության եւ շրջանառության դեպքում։ Սա է եղել այն հիմնական եւ առաջնային պատճառը, որի համար ես արել եմ հանձնաժողովում ընդգրկվելու քայլը։ Որպես իրավաբան եւ ՀՀ քաղաքացի ինձ համար խիստ կարեւոր է, որ երկրի մայր օրենքի որեւէ դրույթ փոփոխության ենթարկվի բազմակողմանի, երբեմն նաեւ՝ թեժ քննարկումների արդյունքում։
• Սահմանադրական բարեփոխումների բնագավառում իմ վերը նշված փորձառությունը (ի դեպ որոշ դեպքերում, ես համաձայն չեմ եղել կոնկրետ կարգավորումների հետ) ինձ եզակի հնարավորություն է տվել դետալ առ դետալ տեղեկացված լինել 2015 սահմանադրական բարեփոխումներից բխող օրենսդրական ակտերի էությանը, այդ օրենսդրական ակտերի ընդունմանը նախորդող բազմաթիվ քննարկումների մանրամասներին, այն գաղափարախոսությունը, որը ընկած է յուրաքանչյուր կոնկրետ սահմանադրական դրույթի հիմքում։ Կարծում եմ՝ այս հանգամանքը կարող է ունենալ էական նշանակություն։
• Շատ հաճախ ներկայացվող քննադատություններին ի պատասխան իշխանությունների կողմից բերվում է այն փաստարկը, որ ներկայացված՝ քննադատությունները ապակառուցողական են, հեռվից հեռու կատարվող դիտարկումներ են, սակայն եթե օրինակ դրանք կատարվեն այլ կերպ, իրենք միշտ պատրաստ են լսել ու քննարկել։ Ուստի սա հնարավորություն է իշխանությունների համար ցույց տալու, որ իրենք պատրաստ են քննարկումների եւ պատրաստ են լսել նաեւ այլ տեսակետ ունեցողին։ Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք։
Հ.Գ. Համոզված եմ, որ հանձնաժողովին անդամակցելու հայտ ներկայացրած իրավաբան գիտնականները պրոֆեսիոնալներ են, սակայն, կարծում եմ, հատկապես այս հանձնաժողովի գործունեության համար առաջնային պետք է լինի սահմանադրական բարեփոխումների գործընթացում ունեցած փորձառությունը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանը մերժել է ԱՄՆ-ի մեղադրանքներըՄոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտըԴատական հայց՝ ընդդեմ Սասուն Միքայելյանի. Հորմուզում իրավիճակը պայթյունավտանգ է«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԵրևանի քաղաքապետարանը բակային շաբաթօրյակ է կազմակերպել ՆորաշենումԿիևում երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիաներ են անցկացվում Զելենսկու գրասենյակի մոտՖԻՖԱ-ն չի պատրաստվում հետաձգել ԱԱ-2026-ի եզրափակիչը՝ չնայած օդի որակի խնդիրներինՈւկրաինան խնդիրներ ունի Սև ծովով հացահատիկի արտահանման հետ կապվածWildberries-ը և Ozon-ը չեն փոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով վաճառողների կորուստները«Առինջ մոլում» ստուգումներ, առգրավումներ և խոշոր տուգանքներ՝ տնօրենի հաստատմամբՖինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների համարԲուհերն այսօր իրենց պաշտոնական կայքերում կհրապարակեն ընդունված դիմորդների ցուցակներըԹրամփը սպառնում է Կանադային մաքսատուրքերի բարձրացմամբ՝ անտառային հրդեհների պատճառովԹոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմինՖրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորման դեպքերըԱշխարհի առաջնության եզրափակիչը կարող է չեղարկվելԺաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովՎիեննայում օդի որակը կտրուկ վատացել է․ պատճառը մերձերկրյա օզոնի բարձր մակարդակն էԹրամփը առաջարկել է հաջորդ Աշխարհի առաջնությունը անցկացնել Միացյալ Նահանգներում և ՉինաստանումՄԱԿ-ը հայտարարել է, որ աշխարհում չկա որևէ տարածաշրջան, որը զերծ լինի ահաբեկչական հարձակումներիցԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում ռազմական թիրախների վրա հարվածների մասին Իրանը սպառնում է ԱՄՆ-ին «լիակատար ոչնչացմամբ» Իսրայելը մոտ յոթ հազար հեկտար անտառ է այրել հարավային ԼիբանանումՄանիլայում մեկնարկել են միջոցառումներ՝ ԱՍԵԱՆ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակMilenio․ Մեքսիկայի նախագահը Թրամփի հրավերով կմասնակցի Աշխարհի առաջնության եզրափակչինՄԱԿ-ում Իրանի դեսպանը մեղադրել է Անվտանգության խորհրդին ԱՄՆ-ի հանցագործությունների դեմ անգործության մեջԱյսօր Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրն է Իրանը հարձակվել է Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի անգարների, վառելիքի բաքերի և կապի կենտրոնների վրաՖրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման մի քանի հյուրեր հայտնվել են հիվանդանոցումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 850-ըՄոնակոյում ձերբակալվել է Երմոլաևի օգնականը, որը ողջ էր մնացել մահափորձից հետոՈւժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուներըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ըԴատարանը արձանագրել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտում Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին (տեսանյութ)Զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգություններըԻրանը խոցել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտարարություն է տարածել Իրանում պայթյուններից հետո երկու նավթատար է հրդեհվելԳիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվելՎենեսուելան հասանելիություն է ստացել Արժույթի միջազգային հիմնադրամում իր որոշ ակտիվներիՎնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը, կան հոսանքազրկումներԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմոզգանի կամուրջներին և թունելինՀորդանանի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանի կողմից արձակված 10 հրթիռԽոշոր ավտովթար՝ Երևանում․ ոստիկանության ակադեմիայի մոտ «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործությունԻրանի հարավում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական Լարեկ կղզուն
Ամենադիտված