Վիեննայում օդի որակը կտրուկ վատացել է․ պատճառը մերձերկրյա օզոնի բարձր մակարդակն է Իրանը սպառնում է ԱՄՆ-ին «լիակատար ոչնչացմամբ» Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 850-ը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ը Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին (տեսանյութ) Իրանի հարավում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին «Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա» Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում 

Եկել է էլիտայի ձևավորման ժամանակը, անպատասխանատվության աստեղային ժամն ավարտվել է․ Զաքարյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում «Էլիտայի բացակայությունը: Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը» խորագրով գրառում է արել՝ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին։

«Իշխանափոխություն-հեղափոխություն եզրույթների հակադրությունների ֆոնի վրա արդեն շուրջ երկու տարի է, մեր երկիրը քայլ առ քայլ մոտենում է մարդ-մարդ, մարդ-պետություն հարաբերությունների վերջնական քաոսին: Մտածող և մտահոգ մարդիկ սկսել են ավելի հաճախ հարցնել միմյանց՝ «ի՞նչ է կատարվում երկրում և ի՞նչ է լինելու սրա վերջը»: Պատասխան չկա:

«Հեղափոխության» հետևորդները՝ հեղափոխականության անվան տակ ցանկանում են հասարակության քարտ բլանշը ստանալ իրենց իշխանությանը խանգարող բոլոր հարցերի ուժային և անօրինական լուծումներն ապահովելու համար: Բայց չեն բացատրում թե, ինչո՞վ են իրենք հեղափոխականներ և ի՞նչն են հեղափոխել: Եվ կա՞ արդյոք Հայաստանում իրեն հարգող քաղաքագետ-գիտնական, որը ևս համոզված է, որ տեղի ունեցածը հեղափոխություն էր:

2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններն իշխանափոխություն համարողները լավ կանեն այլևս չշեշտադրեն այդ հանգամանքը, քանի որ այն առավել քան ակնհայտ է դառնում: Մեր երկրում ոչ մի հեղափոխություն չի եղել: Տեղի է ունեցել քաղաքականությանը հայտնի սովորական պայքար իշխանության համար, որտեղ տարբեր ուժերի աջակցությամբ հաղթել է ընդդիմությունը: Ի՞նչ գնով է հաղթել, կամ ի՞նչ հետևանքներ է ունենալու այդ հաղթանակը հայ մարդու համար՝ առավել քան մշուշոտ է:

Ի՞նչն է այսօր ձևավորում մեր երկրի քաղաքական համակարգը, որո՞նք են այդ համակարգի ինստիտուտները և ի՞նչպիսի բացահայտ կամ թաքնահարույց խնդիրներ են նրանք դրել իրենց առջև, ինձ համար մոտավորապես պարզ է: Բայց այն բարդ է հասանելի դարձնել լայն հանրությանը:

Ընդդիմությունը շարունակաբար քննադատում է իշխանության մեջ հայտնված մարդկանց, սակայն միակ բանը, որտեղ նրանք մեղավոր չեն, դա այն է, որ նրանց ճնշող մեծամասնությունը, շատ պատահաբար, կոպտացիայի սկզբունքով հայտնվել է քաղաքական իշխանության իրացնողի և պատասխանատուի աթոռներին: Նրանք նույնիսկ չեն պատկերացնում, թե ապագայի ի՞նչ պատասխանատվություն են ստանձնել, և որ իրենց անպատասխանատվության աստեղային ժամն արդեն ավարտվել է:

Հետևելով ներհայաստանյան զարգացումներին, վստահ կարելի է ասել, որ եկել է էլիտաների ձևավորման ժամանակը, և ապագան պետք է որոշվի քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, ռազմական և հոգևոր էլիտաների պայքարի արդյունքում (երկրորդ փողոցից իշխանությունը մեր երկրի վերջը կլինի): Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի՞ գաղափարներ ու արժեքներ են գեներացնելու այդ էլիտաները:

Որքնով ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, որ նա հասկանում է այս պարզ ճշմարտությունը: Առանց իշխող ռազմավարական էլիտայի ձևավորման, նա հեռու գնալ չի կարող: Այսօր իր պայմանական թիմը (լինի դա սորոսական, լևոնական թե քպական) չունի էլիտար բնույթ: Նրանց ճնշող մեծամասնությունը քաղաքականության համար սովորական դիլետանտներ են և զբաղված են Նիկոլի անձի պաշտամունքով: Պատակահական չէ, որ սոցիալական ցանցերում ցանկացածին կարելի է քննադատել, բացի Նիկոլից: Իշխանության մեջ հայտնվածներից քիչ թե շատ խելացիները (նախարար կամ պատգամավոր) փակուղու մեջ են, և առավել զգույշ են իրենց հայտարարություններում, իսկ Փաշինյանի հետ անձնական կապվածություն ունեցողները շարունակում են էյֆորիկ, իներցիոն սկզբունքով արտաքին և ներքին քաղաքական անհեթեթություններ սփռել՝ ի վնաս իշխանությունների ու հենց Փաշինյանի:

Եկել է էլիտայի ու կոնտրէլիտայի ձևավորման ժամանակը: Եվ եթե ցանկանում ենք, որպեսզի մեր պետությունը հաջողված դուրս գա այս անորոշությունից ու վտանգավոր քաոսից, շատ կարևոր է, որպեսզի և՛ իշխող էլիտան, և՛ կոնտրէլիտան լինեն գաղափարականացված: Դա կլինի մեր բոլորի հաջողությունը: Եթե իշխանության մեջ հայտնվածները կաշկանդված են տարբեր ազդեցություններով, ապա գոնե կոնտրէլիտան պետք է անաչառ լինի այս հարցում:

Կոնտրէլիտայի (այսինքն՝ ընդդիմադիր կամ այլընտրանքային էլիտայի) որակից է կախված լինելու, թե ի՞նչ ապագա մենք կունենանք: Եթե պետք է ապագայում փոխենք իշխանությունը նմանատիպ վատ, կամ վրեժխնդրությամբ լցված մեկ այլ մարդկանց խմբով, ապա քաոսը և հասարակական նեգատիվ հարաբերությունները շարունակվելու են նաև ապագայում: Իսկ եթե կոնտրէլիտան լինի ամբողջությամբ գաղափարականացված, ազգային-պետական արժեքների, պահպանողականության ու բացառապես օրինականության սկզբունքների կրող, ապա մենք կունենանք ցանկալի ապագա, երաշխավորված անվտանգ զարգացող Հայաստան և Արցախ:

Ոչ մի պետականություն և քաղաքացիական հասարակություն առանց սեփական էլիտայի (ոչ օտարի կողմից ստեղծված) գոյություն չունի: Իմ համոզմամաբ, այսօր մենք ունենք մեկ ճշմարիտ ճանապարհ. իշխանությունները պետք է փորձեն ձևավորել որակյալ էլիտա, իսկ ընդդիմությունը՝ որակյալ կոնտրէլիտա: Քաղաքական պայքարը պետք է լինի միայն գաղափարական: Փողոցային ցածր ինտելեկտի, հայհոյանքի, հուզականության, շոուի, մանիպուլյացիաների, խաբեության ու մոլորությունների տանող էժանագին միտքը պետք է դուրս շպրտվի քաղաքական հարաբերություններից:

P. S. Վատ (անբարո, տեսակով դավաճան ու անսկզբունք) մարդիկ ևս պետք է տեղ չունենան էլիտաներում»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովՎիեննայում օդի որակը կտրուկ վատացել է․ պատճառը մերձերկրյա օզոնի բարձր մակարդակն էԹրամփը առաջարկել է հաջորդ Աշխարհի առաջնությունը անցկացնել Միացյալ Նահանգներում և ՉինաստանումՄԱԿ-ը հայտարարել է, որ աշխարհում չկա որևէ տարածաշրջան, որը զերծ լինի ահաբեկչական հարձակումներիցԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում ռազմական թիրախների վրա հարվածների մասին Իրանը սպառնում է ԱՄՆ-ին «լիակատար ոչնչացմամբ» Իսրայելը մոտ յոթ հազար հեկտար անտառ է այրել հարավային ԼիբանանումՄանիլայում մեկնարկել են միջոցառումներ՝ ԱՍԵԱՆ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակMilenio․ Մեքսիկայի նախագահը Թրամփի հրավերով կմասնակցի Աշխարհի առաջնության եզրափակչինՄԱԿ-ում Իրանի դեսպանը մեղադրել է Անվտանգության խորհրդին ԱՄՆ-ի հանցագործությունների դեմ անգործության մեջԱյսօր Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրն է Իրանը հարձակվել է Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի անգարների, վառելիքի բաքերի և կապի կենտրոնների վրաՖրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման մի քանի հյուրեր հայտնվել են հիվանդանոցումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 850-ըՄոնակոյում ձերբակալվել է Երմոլաևի օգնականը, որը ողջ էր մնացել մահափորձից հետոՈւժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուներըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ըԴատարանը արձանագրել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտում Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին (տեսանյութ)Զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգություններըԻրանը խոցել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտարարություն է տարածել Իրանում պայթյուններից հետո երկու նավթատար է հրդեհվելԳիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվելՎենեսուելան հասանելիություն է ստացել Արժույթի միջազգային հիմնադրամում իր որոշ ակտիվներիՎնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը, կան հոսանքազրկումներԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմոզգանի կամուրջներին և թունելինՀորդանանի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանի կողմից արձակված 10 հրթիռԽոշոր ավտովթար՝ Երևանում․ ոստիկանության ակադեմիայի մոտ «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործությունԻրանի հարավում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական Լարեկ կղզունԿոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրսԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասինԿդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԵրևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԹուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳիշերը ավելի քան 370 ուկրաինական ԱԹՍ է թռել դեպի Մոսկվա և հարակից շրջաններԵրկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Լոս Անջելեսի հայերն իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնել Ծառուկյան ընտանիքին (տեսանյութ) Լարսը բաց էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ինՎլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան Երևանից լուսանկար է հրապարակելTasnim. ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի Բանդար Աբասի և Ջասկի վրա. կան զոհեր և վիրավորներՄոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ»«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել ԾառուկյանիցԱռաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»«Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»
Ամենադիտված