Հրազդան գետում հայտնաբերվել է հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ռոնալդուն հակառեկորդ է սահմանել Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել Ղազախստանում արգելվել է ԼԳԲՏ քարոզչությունը լրատվամիջոցներում և համացանցում Կա՛մ երկիրը դուրս է գալու գաղութացման ու թուրքացման ներկայիս կործանարար ուղեգծից, կա՛մ հատելու է անդառնալիության սահմանը. Այվազյան Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի գոտեմարտը Hype FC-ում ավարտվեց ոչ-ոքի Մագնուս Կարլսենը՝ աշխարհի չեմպիոն, Բիբիսարա Ասաուբաևան՝ չեմպիոնուհի. Դոհայում ավարտվել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում Մենք Ադրբեջանի հետ ունենք չլուծված հարցեր․ Ալեն Սիմոնյան Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը Եթե Վարդան Ղուկասյանը իրավունքի ուժով չլքի ԱՄՆ-ի սահմանները, ստիպված կլինեմ դիմել ԱՄՆ գլխավոր դատախազին, ինչպես նաև ՄԱԿ-ին․ Լևոն Բաղդասարյան 

Մեր երկրում ոչ մի հեղափոխություն չի եղել. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

Իշխանափոխություն-հեղափոխություն եզրույթների հակադրությունների ֆոնի վրա արդեն շուրջ երկու տարի է մեր երկիրը քայլ առ քայլ մոտենում է մարդ-մարդ, մարդ-պետություն հարաբերությունների վերջնական քաոսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Մտածող և մտահոգ մարդիկ սկսել են ավելի հաճախ հարցնել միմյանց՝ «ի՞նչ է կատարվում երկրում և ի՞նչ է լինելու սրա վերջը»: Պատասխան չկա:

«Հեղափոխության» հետևորդները՝ հեղափոխականության անվան տակ ցանկանում են հասարակության քարտ բլանշը ստանալ իրենց իշխանությանը խանգարող բոլոր հարցերի ուժային և անօրինական լուծումներն ապահովելու համար: Բայց չեն բացատրում թե, ինչո՞վ են իրենք հեղափոխականներ և ի՞նչն են հեղափոխել: Եվ կա՞ արդյոք Հայաստանում իրեն հարգող քաղաքագետ-գիտնական, որը ևս համոզված է, որ տեղի ունեցածը հեղափոխություն էր:

2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններն իշխանափոխություն համարողները լավ կանեն այլևս չշեշտադրեն այդ հանգամանքը, քանի որ այն առավել քան ակնհայտ է դառնում: Մեր երկրում ոչ մի հեղափոխություն չի եղել: Տեղի է ունեցել քաղաքականությանը հայտնի սովորական պայքար իշխանության համար, որտեղ տարբեր ուժերի աջակցությամբ հաղթել է ընդդիմությունը: Ի՞նչ գնով է հաղթել, կամ ի՞նչ հետևանքներ է ունենալու այդ հաղթանակը հայ մարդու համար՝ առավել քան մշուշոտ է:

Ի՞նչն է այսօր ձևավորում մեր երկրի քաղաքական համակարգը, որո՞նք են այդ համակարգի ինստիտուտները և ի՞նչպիսի բացահայտ կամ թաքնահարույց խնդիրներ են նրանք դրել իրենց առջև, ինձ համար մոտավորապես պարզ է: Բայց այն բարդ է հասանելի դարձնել լայն հանրությանը:

Ընդդիմությունը շարունակաբար քննադատում է իշխանության մեջ հայտնված մարդկանց, սակայն միակ բանը, որտեղ նրանք մեղավոր չեն, դա այն է, որ նրանց ճնշող մեծամասնությունը, շատ պատահաբար, կոպտացիայի սկզբունքով հայտնվել է քաղաքական իշխանության իրացնողի և պատասխանատուի աթոռներին: Նրանք նույնիսկ չեն պատկերացնում, թե ապագայի ի՞նչ պատասխանատվություն են ստանձնել, և որ իրենց անպատասխանատվության աստեղային ժամն արդեն ավարտվել է:

Հետևելով ներհայաստանյան զարգացումներին, վստահ կարելի է ասել, որ եկել է էլիտաների ձևավորման ժամանակը և ապագան պետք է որոշվի քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, ռազմական և հոգևոր էլիտաների պայքարի արդյունքում (երկրորդ փողոցից իշխանությունը մեր երկրի վերջը կլինի): Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի՞ գաղափարներ ու արժեքներ են գեներացնելու այդ էլիտաները:

Որքնով ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, որ նա հասկանում է այս պարզ ճշմարտությունը: Առանց իշխող ռազմավարական էլիտայի ձևավորման, նա հեռու գնալ չի կարող: Այսօր իր պայմանական թիմը (լինի դա սորոսական, լևոնական թե քպական) չունի էլիտար բնույթ: Նրանց ճնշող մեծամասնությունը քաղաքականության համար սովորական դիլետանտներ են և զբաղված են Նիկոլի անձի պաշտամունքով: Պատակահական չէ, որ սոցիալական ցանցերում ցանկացածին կարելի է քննադատել, բացի Նիկոլից: Իշխանության մեջ հայտնվածներից քիչ թե շատ խելացիները (նախարար կամ պատգամավոր) փակուղու մեջ են, և առավել զգույշ են իրենց հայտարարություններում, իսկ Փաշինյանի հետ անձնական կապվածություն ունեցողները շարունակում են էյֆորիկ, իներցիոն սկզբունքով արտաքին և ներքին քաղաքական անհեթեթություններ սփռել՝ ի վնաս իշխանությունների ու հենց Փաշինյանի:

Եկել է էլիտայի ու կոնտրէլիտայի ձևավորման ժամանակը: Եվ եթե ցանկանում ենք, որպեսզի մեր պետությունը հաջողված դուրս գա այս անորոշությունից ու վտանգավոր քաոսից, շատ կարևոր է, որպեսզի և՛ իշխող էլիտան, և՛ կոնտրէլիտան լինեն գաղափարականացված: Դա կլինի մեր բոլորի հաջողությունը: Եթե իշխանության մեջ հայտնվածները կաշկանդված են տարբեր ազդեցություններով, ապա գոնե կոնտրէլիտան պետք է անաչառ լինի այս հարցում:

Կոնտրէլիտայի (այսինքն՝ ընդդիմադիր կամ այլընտրանքային էլիտայի) որակից է կախված լինելու, թե ի՞նչ ապագա մենք կունենանք: Եթե պետք է ապագայում փոխենք իշխանությունը նմանատիպ վատ, կամ վրեժխնդրությամբ լցված մեկ այլ մարդկանց խմբով, ապա քաոսը և հասարակական նեգատիվ հարաբերությունները շարունակվելու են նաև ապագայում: Իսկ եթե կոնտրէլիտան լինի ամբողջությամբ գաղափարականացված, ազգային-պետական արժեքների, պահպանողականության ու բացառապես օրինականության սկզբունքների կրող, ապա մենք կունենանք ցանկալի ապագա, երաշխավորված անվտանգ զարգացող Հայաստան և Արցախ:

Ոչ մի պետականություն և քաղաքացիական հասարակություն առանց սեփական էլիտայի (ոչ օտարի կողմից ստեղծված) գոյություն չունի: Իմ համոզմամաբ, այսօր մենք ունենք մեկ ճշմարիտ ճանապարհ. իշխանությունները պետք է փորձեն ձևավորել որակյալ էլիտա, իսկ ընդդիմությունը՝ որակյալ կոնտրէլիտա: Քաղաքական պայքարը պետք է լինի միայն գաղափարական: Փողոցային ցածր ինտելեկտի, հայհոյանքի, հուզականության, շոուի, մանիպուլյացիաների, խաբեության ու մոլորությունների տանող էժանագին միտքը պետք է դուրս շպրտվի քաղաքական հարաբերություններից:

P.S. Վատ (անբարո, տեսակով դավաճան ու անսկզբունք) մարդիկ ևս պետք է տեղ չունենան էլիտաներում»,-նշել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրազդան գետում հայտնաբերվել է հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Օրվա խորհուրդ․ դեկտեմբերի 31Մենք կարող ենք առաջ շարժվել ՀՀ-ի հետ, բայց Ադրբեջանի հետ համաձայնությունը պարտադիր է․ թուրք նախարար Հունվարը բարդ շրջան կլինի կենդանակերպի մեկ նշանի համար Բժիշկը զգուշացրել է գիշերը հաճախակի արտաքնոց գնալու վտանգավոր պատճառների մասինԱրգենտինացի ֆուտբոլիստի դեմքի մի մասը պարալիզացվել էՌոնալդուն հակառեկորդ է սահմանելՋրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերելՀայաստանը մեր դաշնակիցն է. ՌԴ ԱԳ փոխնախարար Ղազախստանում արգելվել է ԼԳԲՏ քարոզչությունը լրատվամիջոցներում և համացանցումԿա՛մ երկիրը դուրս է գալու գաղութացման ու թուրքացման ներկայիս կործանարար ուղեգծից, կա՛մ հատելու է անդառնալիության սահմանը. ԱյվազյանԱրման Ծառուկյանի և Շարա Բուլետի գոտեմարտը Hype FC-ում ավարտվեց ոչ-ոքի Մագնուս Կարլսենը՝ աշխարհի չեմպիոն, Բիբիսարա Ասաուբաևան՝ չեմպիոնուհի. Դոհայում ավարտվել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունըԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում Մենք Ադրբեջանի հետ ունենք չլուծված հարցեր․ Ալեն ՍիմոնյանԱրման Ծառուկյան VS Շարա Բուլետ․ ՈւՂԻՂՀանկարծամահ է եղել հայտնի վիզաժիստ Հելեն Սողոմոնյանը Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն (տեսանյութ) Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը Եթե Վարդան Ղուկասյանը իրավունքի ուժով չլքի ԱՄՆ-ի սահմանները, ստիպված կլինեմ դիմել ԱՄՆ գլխավոր դատախազին, ինչպես նաև ՄԱԿ-ին․ Լևոն Բաղդասարյան Ջուր չի լինելու․ ջրատար է վթարվել«2026-ը գալիս է խաղաղ քայլերով»․ Էվա Խաչատրյանի գայթակղիչ հոլովակը«Վերջին անգամ լուսավորման նոր համակարգ ներդրվել էր 2011 թվականին»․ հեռուստաաշտարակը լուսավորության նոր համակարգ ունիԱրամ Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեցԱմանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Խոշոր չափի գողություն ԵրևանումՀաղորդավարուհի Անաստասիա Վիվտաշն ամուսնության առաջարկություն է ստացել (տեսանյութ)Լինելու ենք հասանելի տոնական օրերին․ Անահիտ ԱվանեսյանՊերուացի շամանները կիսվել են 2026 թվականի վերաբերյալ իրենց կանխատեսումներովԱմանորին ձյուն կտեղա՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ինՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգիստներին Նորակառույց դպրոցները, բացի գրադարանի գույքից, կստանան նաև նոր գրքեր․ Ժաննա ԱնդրեասյանԱՄՆ-ն պատրաստակամ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին․ Լեհաստանի վարչապետ Բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը․ ՆԳՆ Առաջիկայում զրկված եմ լինելու պատարագներին հաղորդակցվելուց․ Միքայել ՍրբազանՀանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ․ ԱզիզյանԷրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական մի դաշինք, որի մասնակիցներից մեկն իր և Ադրբեջանի դաշնակից Պակիստանն է․ Վարդան Ոսկանյան Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավ. Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնիԿյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, բասկետբոլի վաստակաշատ մարզիչ Վիկտոր Աղաջանյան-ՆովենցըԶելենսկին հայտարարել է Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասինԱրցախն ու Եկեղեցին այդքան սիրող որեւէ մեկն անպատիժ չի մնալու, քանի սրանք են որոշողը․ Արսեն ԲաբայանԴեկտեմբերի 31-ին Արագածոտնի թեմի 26 եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական աղոթք և Նռնօրհնեքի արարողությունԱմենաիսկական գործակալն ու ծառան կառավարությունն է. Վարդան Հակոբյան (տեսանյութ) Նոր քայլ` Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում. Սերդար ՔըլըչՎառվեց Երևանի հեռուստաաշտարակի լուսային նոր համակարգը (տեսանյութ)Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Խաչիկ Գալստյանը 2 ամսով կալանավորվեցՍահմանազատումից առաջ Կիրանցում 90 տուն է եղել, այսօր Կառավարության ծրագրով այստեղ 60 տուն է կառուցվել կամ կառուցվում. Նիկոլ ՓաշինյանՄարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը
Ամենադիտված