Իրանի ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հավանականությունն անգամ գեներալ Սոլեյմանիի մահից հետո
Իրան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել ամերիկյան կողմի հետ բանակցությունների հավանականությունն ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվանից հետո:
«Ես երբեք չեմ բացառում հավանականությունը, որ մարդիկ կփոխեն իրենց մոտեցումը և կընդունեն գործերի իրական դրությունը: Մեզ համար կարևոր չէ, թե ով է նստած Սպիտակ տանը: Մեզ համար կարևոր է այն, թե ինչպես են նրանք իրենց պահում: Թրամփի վարչակազմը կարող է ուղղել անցյալը, չեղարկել պատժամիջոցները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք դեռ նստած ենք բանակցությունների սեղանի մոտ: Այդ նրանք են հեռացել»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ իրանցի նախարարն ասել է գերմանական Der Spiegel-ին տված հարցազրույցում:
Անդրադառնալով իրանական միջուկային հարցի շուրջ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին՝ Զարիֆը նշել է, որ այն մեռած չէ, թե ԵՄ երկրներն, իր խոսքով, չեն կատարել գործարքի պայմանավորվածությունների մի մասը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան