Կասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումը Ստեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալ Բժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասին Գտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոց Աֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվել Xiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը Հայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումը ԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում 

Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)

Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արարատի մարզում մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահը Արարատում ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այնուհետև նախագահ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլորին Բանակի օրվա առթիվ՝ մասնավորապես նշելով. «Ուզում եմ մաղթել, որ մեր բանակը, մեր զինվորները, մեր ողջ ժողովուրդը առաջիկա տարիներին վայելել են խաղաղությունը, որը մեր բանակի քրտնաջան, ամենօրյա աշխատանքի արդյունքն է։ Եթե հանկարծ խաղաղությունը խախտվի, մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և որպես հայ ժողովուրդ, միայն մեկ ակնկալիք ունենք՝ նոր հաղթանակ։ Ուրիշ այլընտրանք չկա, քանի որ մեր բանակը ստեղծման օրից իր մեջ կրում է հաղթանակի ոգին։

Մեր բանակը դարերով երազած, սպասված մանուկ է եղել։ Հարյուրավոր տարիներ պետականություն չենք ունեցել, բայց մեզնից յուրաքանչյուրի մեջ եղել է այն երազանքը, որ մեկ օր պետություն և հաղթական բանակ կունենանք։ Այդ երազանքն արտահայտվել է պատմական վեպերի, լեգենդների, իրական պատմությունների, հերոսացած, սրբացած հերոսների՝ Վարդան Մամիկոնյանից մինչև Տիգրան Մեծի մասին պատմություններում։ Մեզնից յուրաքանչյուրի մեջ միշտ եղել է հզոր բանակ ունենալու երազանքը։ 19-րդ դարի վերջից, երբ հայ ժողովուրդը բաժանված է եղել երեք, այնուհետ երկու կայսրությունների միջև, այդ երազանքն օրեցօր ավելի և ավելի է զորացել։ 19-րդ դարի վերջին մեր ժողովուրդը, որը գտնվում էր կեղեքման, ճնշման տակ, իր գոյատևման համար ամենօրյա պայքարի մեջ բարձրացնում էր իր ձայնը, սակայն այն խառնվում էր համաշխարհային տարբեր ժողովուրդների ձայների աղմուկին և չէր լսվում։

Ամենամեծ աղաղակը, հոգու և սրտի բողոքը մեր ողջ ժողովուրդն արտահայտել է 1915 թվականին՝ Մեծ եղեռնի ժամանակ։ Այդ տարիներին մեր ձայնը համաշխարհային պատերազմի աղմուկի մեջ լսվեց, բայց չընկալվեց մեծ տերությունների կողմից։ Սա իր հերթին, կրկին ամրապնդեց մեր բոլորի երազանքը՝ ունենալ սեփական պետություն և սեփական բանակ, որպեսզի մեր ապագա բախտը մեր ձեռքերում լինի, որ մյուս անգամ մենք կարողանանք ինքներս պաշտպանել մեզ, որ ինքներս կերտենք մեր ապագան և միայն հաղթանակի ձայն բարձրացնենք՝ գոչելով․ «Փա՛ռք, հայոց բանակին»։

Այս երազանքները սկսեցին իրականանալ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, և իհարկե, հետագայում, երբ պատմական Հայաստանի մի մասը դարձավ Խորհրդային Հայաստան։

Անպայման ուզում եմ հիշատակել նաև Առաջին Հանրապետության հերոսներին։ Այսօր Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեցի Անդրանիկ զորավարի գերեզմանին՝ իմ և մեր բոլորի երախտագիտությունը հայտնելով մեր բոլոր հերոսներին՝ սկսած ազատամարտիկներից, ֆիդայիններից, ռուսական կայսերական բանակում ծառայած հայ գնդապետներից, սպաներից և գեներալներից, որոնք վերադարձան հայրենիք և ծառայեցին հայրենիքին։

Հաջորդեցին խորհրդային տարիները․ Երկրորդ համաշխարհային պատերազմ, որին 600 հազար հայ է մասնակցել, որից 300 հազարը իրենց կյանքը տվեցին ֆաշիզմի դեմ պայքարին, կյանքը տվեցին՝ նաև պաշտպանելով իրենց հայրենիքը, ազատագրելով Եվրոպան, կյանքը տվեցին՝ հասկանալով նաև, որ, հավանաբար, եթե Ստալինգրադը կորցնեինք, թուրքական բանակը կմտներ Հայաստան և կփորձեր ավարտել այն, ինչ չկարողացավ անել 1915-ին։ Մենք պետք է հպարտ լինենք, որովհետև Մեծ աշխարհամարտի հաղթանակում մեր կայուն տեղն ունենք։

20-րդ դարի 90-ականների սկիզբ․պայքար ազատության, անկախության, Արցախի համար։ Մոտ էր թվում այն երազանքը, որ մենք պետք է ունենանք ազատ և անկախ երկիր ու հզոր բանակ։ Բանակ կառուցելը մանկան ծննդյան նման է՝ երկունք պետք է լինի։

Այստեղ՝ Արարատում է ինչ-որ իմաստով ծնվել մեր բանակը։ Խոսքս Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին մարտերի մասին է։ Երասխում ձեզնից շատերն, Արարատի բանկիչները նույն օրը դարձան ազատամարտիկ, մեր ապագա հայկական բանակի հիմքը։ Դուք ցույց տվեցիք ձեր ուժը, և թշնամին իր առաջին պարտություններից մեկը կրեց»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ գալով Արարատ, չէր կարող նախ և առաջ չայցելել իր ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի տուն։ Նախագահն ասել է, որ 20-րդ դարի 90-ականների սկզբին, լինելով դիվանագիտական աշխատանքի մեջ, ծանոթացել է շատ բանակների և նրանց պատմությանը, որոշակի տեղեկություններ, գաղափարներ, մտքեր, շատ հաճախ նաև որոշակի տեխնիկա փոխանցել Հայաստան, Արցախ։ «Վազգեն Սարգսյանի հետ մենք ինչ-որ իմաստով բանակային ընկերներ ենք,-ասել է նախագահ Սարգսյանը։-Այցելելով Արարատ՝ չէի կարող չգնալ այն տունը, որտեղ ծնվել է սպարապետը, իմ ընկերը։

Մեր բանակն իրականում կրում է Վազգեն Սարգսյանի հոգին։ Իզուր չէր, որ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Վազգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար, մի նախարարության ղեկավար, որը դեռևս չկար: ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաջորդ տարվա հունվարի 28-ին ստեղծվեց պաշտպանության նախարարությունը. դրվեց մեր բանակի իրավական հիմքը: Հենց առաջին օրվանից Վազգենն իր ոգին, անսահման լավատեսությունը, հախուռն բնավորությունը, անվերապահ հավատը, նվիրվածությունը և շատ հաճախ թայֆունի նման իր հակասական բնավորությունը ներդրեց հանուն հաղթանակի:

Բանակն ունի երկու հիմնական բաղադրիչ: Այդ բաղադրիչներից մեկը, իմ կարծիքով, բանակի ոգին է, մյուսը՝ միտքը: Հաղթելու համար այս երկուսը պետք է համատեղել: 21-րդ դարում կհաղթի այն բանակը, որն ունի ոչ միայն ոգի, այլ նաև՝ միտք: Երկար տարիներ մենք Վազգենի հետ կապի մեջ էինք, և ես անընդհատ նրան տեղեկություն էի փոխանցում: Նա իմ ուղարկած հաստափոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին այս կամ այն երկրին, բանակի կառուցվածքին, ոչ միայն կարդում էր, այլև մենք երկար քննարկումներ էինք ունենում: Վազգենը և ոգի էր, և միտք: Այդ ոգին իրենից հետո փոխանցվել է մեր բանակին, այդ միտքը՝ նույնպես:

Այս բանակը պարտություն չի կարող կրել: Մեր բանակը ոչ միայն հաղթանակած բանակ է, այլ՝ հաղթական: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք, որ ունենք աշխարհի լավագույն բանակներից մեկը: Սա զգացական կոչ չէ միայն. ես, իսկապես, հավատում եմ դրան: Դա ցույց է տվել երկար տարիների իմ փորձը»:

Իր խորին երախտագիտությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայաստանի և Արցախի ազատության պայքարում, հանրապետության նախագահը խնդրել է մեկ րոպե լռությամբ հիշել մեր հերոսներին:

«Ես մեծ լավատեսությամբ եմ նայում ապագային: Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մեր ժողովրդի դարն է՝ փոքր պետության, համաշխարհային ազգի դարը, որտեղ յուրաքանչյուր հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, իր ներդրումը պետք է ունենա,-շարունակելով խոսքը՝ ասել է Արմեն Սարգսյանը:- Ես հավատում եմ, որ 21-րդ դարում, որտեղ ոչ թե բնական հանածոներն են լինելու կարևոր, այլ՝ մարդկային արժեքը, միտքը, մեր ժողովուրդն ունի բազմակի հնարավորություն՝ լինել առաջիններից մեկը: Աշխարհը փոխվում է. ծովերի փոխարեն լինելու են տեղեկատվության ծովեր, նավթի փոխարեն լինելու են նոր տեխնոլոգիաներ, զուտ եռանդի փոխարեն լինելու է միտքը: 21-րդ դարում պետք է ծառայեցնենք մեր միտքը, ժամանակակից տեխնոլոգիաները, գիտության և տեխնիկայի բոլոր հնարավոր նորույթները նախ և առաջ մեր բանակի հզորացմանը: Ես վստահ եմ, որ հերթական անգամ հաջողելու ենք:

Ես վստահ եմ, որ սրանից ևս 28 տարի անց Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը կգա այստեղ՝ Արարատ, կբարձրանա շատ ավելի մեծ ամբիոն, քանի որ մարզը շատ ավելի մեծ և բարեկեցիկ կլինի, կհիշի այն լեգենդար հսկաներին, որոնք կառուցել են մեր բանակը, կհիշի ձեզ, որ ամուր պահեցիք հայրենիքը և հպարտորեն կասի. «Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, փա՛ռք Արցախին, փառք հայոց անհաղթ բանակին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանաչ թեյ․ բնական ըմպելիք, որը նպաստում է առողջության պահպանմանըՈւկրաինայում քաղաքական քննարկումների կենտրոնում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությունըԻրանի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրներին՝ չեզոքություն պահպանելու կոչովՀայաստանը «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակում հանդես է եկել մանդատների կատարելագործման առաջարկներովԻնչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթըԿասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումըՍտեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալԲժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասինԳտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոցԱֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվելXiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունըՀայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումըՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-իՀայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանիԿամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանըՉինական կոսմետիկան Ռուսաստանում դառնում է ավելի պահանջվածԳերմանիան առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի միջուկային զորավարժություններինԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետՌումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքըԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներինԺաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալովԹրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել էThe Economist․ Զելենսկին վարչապետի պաշտոն է առաջարկել Միխայիլ Ֆեդորովին29 պետություն ստորագրել է արհեստական բանականության միջազգային համագործակցության համաձայնագիրԻրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Եվրոպայում շարունակվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ քննարկումներըՊեսկովը հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները հնարավոր չէ լուծել գործարքի միջոցովՌուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Ամստերդամում կինը փորձել է պիթոնին կրծկալով ինքնաթիռ մտցնելԵվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքները տարածաշրջանային լարվածության ֆոնինՎերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե ԳրիգորյանԱՄՆ-ն բրազիլական լուծվող սուրճը ազատել է 25 տոկոս մաքսատուրքիցԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կեսից ավելին դեմ է արտահայտվել Իսրայելին տրամադրվող օգնությանըՄոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Սախալինում արջուկների «մենամարտը» հայտնվել է տեսախցիկումՍննդաբանը նշել է խոհանոցի ամենաանտեսված սուպերմթերքներըԴուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկումԿառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ)ԱԻՆ-ը զգուշացրել է՝ ջրում լողալը կարող է վտանգավոր լինել մեկ դեպքումՀունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Արման ԱբովյանՌուսաստանում iPhone 17 Pro-ի գինը զգալիորեն նվազել է
Ամենադիտված