ԱՆ-ն պաշտոնապես հերքում է չինացի պացիենտների մոտ վիրուսի առկայությունը
Հասարակություն
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր էջում գրում է.
«Լրահոսում տեղեկություններ են տարածվում, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով:
Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական աշխտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին, ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում