Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան Դավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտները Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Թրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ Bloomberg Պետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվել Անկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան ՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալով ԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի է Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Մեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասին Վեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար 

Ճապոնիան Հայաստանին է նվիրաբերել 22 հրշեջ մեքենա

Հասարակություն

Հունվարի 29-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերված 22 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Հանձնման արարողությանը ներկա են եղել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, այլ պաշտոնատար անձինք:

Հրշեջ մեքենաները տրվում են JICA-ի՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում, և նախատեսված են Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար:

Նախորդ տարի՝ նույն ծրագրի շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը ԱԻՆ-ին էր հանձնել 14 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք և մեկ կարգավար մեքենա:

Ողջունելով ներկաներին, նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ չափազանց հաճելի է հերթական անգամ ողջունել բոլորին Ճապոնիայի կառավարության կողմից Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվող հրշեջ մեքենաների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ:

Նախարարը երախտիքի խոսքեր հղեց բարեկամ Ճապոնիայի կառավարությանը և ճապոնացի գործընկերներին՝ նպատակային ու անշահախնդիր աջակցության համար:

Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, որ ամիսներ անց՝ սեպտեմբերի 7-ին, կլրանա Հայ-Ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-րդ տարին, միևնույն ժամանակ փաստելով, որ հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամական կապերը միայն դիվանագիտական հարաբերություններով չեն պայմանավորված և բնավ դրանցով չեն սահմանափակվում:

«Հայ-Ճապոնական բարեկամության երկարամյա և յուրատեսակ համագործակցության ևս մեկ վկայություն է հանդիսանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար տրամադրված շուրջ 1 մլրդ 540 մլն իենի օգնությունը», - նշեց ԱԻ նախարարը:

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, հայ ժողովուրդը հիշում է 1988 թվականի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնության մեկնված յուրաքանչյուր բարեկամի ձեռքը:

«Անհնար է մոռանալ արդեն հեռավոր 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Ճապոնական կողմից հայ ժողովրդին մեկնված օգնության ձեռքը: Այդ օրերին Ճապոնիայի մի շարք քաղաքների Կարմիր խաչի հիվանդանոցներից՝ ընդհուպ մինչև վեց ամսով աղետի գոտի էին գործուղվել տասնյակ բուժքույրեր, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանության միջոցով փոխանցվել են մի քանի միլիոն իենի հասնող արյան տոպրակներ, ներարկիչներ, հակաբիոտիներ, դեղորայք: Ինչպես մեր նախորդ հանդիպման ժամանակ եմ նշել, մենք դեռևս երկրաշարժի օրերին ենք սեղմել Ճապոնիայի ժողովրդի պարզած ձեռքը և ցայսօր պատվախնդրությամբ և հպարտությամբ ենք վերաբերում մեր բարեկամությանը»,- շեշտեց Ֆելիքս Ցոլակյանը:

Շնորհակալություն հայտնելով աջակցության համար, նախարար Ցոլակյանը նշեց, որ միջազգային նման համագործակցության, պարբերական բնույթ կրող փորձի փոխանակման շնորհիվ է նաև, որ այսօր հայ փրկարարը որակական նոր մակարդակի վրա է՝ պատրաստ օգնության ձեռք մեկնելու ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև՝ անհրաժեշտության պարագայում, մեր բարեկամ ժողովուրդներին:

Իր խոսքում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ իր համար մեծ հաճույք է մասնակցել «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանը 22 հրշեջ մեքենաների հանձնման արարողությանը:

Ջուն Յամադայի խոսքով, Ճապոնական դրամաշնորհի մասին համաձայնագիրը կնքվել է Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև՝ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին, որն ուղղված է Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների համար հրշեջ մեքենաներ ձեռք բերելուն:

Դեսպանը իր խոսքում շեշտեց անցած տարվա մայիսին տասնչորս հրշեջ մեքենաների նվիրաբերման արդյունավետությունն ու կարևորությունը, հատկապես նախորդ տարի Հայաստանում գրանցված բազմաթիվ հրդեհների ֆոնին:

«Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ լրացուցիչ 22 հրշեջ մեքենայի տրամադրումը ճիշտ ժամանակին է, և այն կշարունակի ծառայել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Այս մեքենաները անչափ կարևոր են աղետների կանխարգելման համար»,- շեշտեց դեսպան Ջուն Յամադան:

Ջուն Յամադան նշեց, որ այս մեծածավալ համագործակցությունը մարմնավորում է Հայաստանի կառավարության հետ մտերիմ և փոխշահավետ հարաբերությունների ևս մեկ օրինակ:

«Եզրափակելով ելույթս, թույլ տվեք ևս մեկ անգամ սրտանց շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԻ նախարար պարոն Ֆելիքս Ցոլակյանին, Փրկարար ծառայության բոլոր աշխատակիցներին: Ցանկանում եմ շնորհավորել այս անչափ կարևոր նախագծի բոլոր կողմերին՝ ծրագրի վերջնական և բարեհաջող իրականացման առթիվ»,- իր խոսքի եզրափակիչ մասում նշեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Այնուհետև ԱԻ նախարարը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը, մյուս հյուրերը շրջեցին շարահրապարակում և ուսումնասիրեցին նվիրաբերված հրշեջ ավտոմեքենաները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկելՆիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջՊետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվելԵՄ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը չեղարկել է ելույթը Թրամփի ելույթի պատճառովԱնկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան Թրամփի ժամանման նախօրեին Մանհեթենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալովՅելոուսթոունի սուպերհրաբխի ժայթքումը կարող է ժամանակավորապես դանդաղեցնել գլոբալ տաքացումըԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի էԽոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներԿրեմլն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը վերացնելու՝ Էրդողանի առաջարկինՄեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասինՎեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար Թբիլիսիից Մոսկվա մեկնող չվերթի ուղևորները մնացել են օդանավակայանում՝ առանց ջրի և սննդիԱջափնյակի չթույլատրված առևտրի «բլից-օպերացիան»․ առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. ԶելենսկիՖրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանBRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի ՀայաստանումՆարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնը կոչ է արել Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրինԱնկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ ԵռագույններըՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ինԻսրայելը հարձակվել է Սիրիայի հարավի վրա Գոլանի բարձունքներիցԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Զգուշացնում են՝ երկրին երկրորդ մագնիսական փոթորիկն է սպասվում ԱՀԿ-ն հայտնել է, որ անցյալ շաբաթ Եմենում մահացել է 164 մարդJPost. Նեթանյահուի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար, կրճատվել է մինչև մեկ օրՀամայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՆոր ուղղություն․ այսուհետ կիրականացվեն Երևան-Բելգրադ չվերթներԷրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել պաշտպանական պատնեշները և ընդլայնել էներգետիկ համագործակցությունըՇախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր ՔՊ-ական համայնքապետի խոսքը ԿԿՀ-ն վարքագծի խախտում է ճանաչելTelegraph. Արքայազն Հարրին ֆիլմ է պատրաստում արքայադուստր Դիանայի մահվան 30-ամյակի կապակցությամբ Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԴպրոցներում կսահմանափակեն բջջային հեռախոսների օգտագործումը Մեքսիկայում Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը. խոսնակ ՌԴ սենատորը Թրամփին կոչ է արել վերջնագիր ներկայացնել ԶելենսկունՁեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքիԻնչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում է
Ամենադիտված