Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան Դավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտները Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Թրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ Bloomberg Պետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվել Անկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան ՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալով ԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի է Խոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Մեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասին Վեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար 

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» միանում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին. նոր որոշում

Հասարակություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Ավանում գտնվող գլխավոր մասնաշենքը՝ իր օժանդակ շինություններով, եւ 0.618 հեկտար հողամասը հետ վերցնել կազմակերպությունից:

Նույն որոշմամբ այդ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է որպես 100 տոկոս պետական մասնակցությամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ, իսկ նոր ՓԲԸ-ն գրացվելուց հետո այն միանում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին: Ըստ էության, այս որոշմամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» փակվում է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ երկու կենտրոնների միացման նպատակը երկու իրավաբանական անձանց ռեսուրսների (կադրային, ֆինանսական եւ գույքային) արդյունավետ տնօրինումն է, լաբորատոր ախտորոշիչ (ներառյալ ռենտգեն եւ ուլտրաձայնային հետազոտություններ) հզորությունների, բժշկական սարքավորումների օգտագործման արդյունավետության եւ արտադրողականության բարձրացումն է, վարչական ենթակառուցվածքների օպտիմալացումն է, առողջապահական համակարգի կազմակերպությունների աշխատանքների համակարգված եւ արդյունավետ կազմակերպումն է:  

Հարկ է նշել նաեւ, որ ՁԻԱՀ-ին զուգորդող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք:

Կենտրոնի միացումը Հիվանդանոցին այդ պարագայում դրականորեն կանդրադառնա հիվանդների բուժման կազմակերպման գործընթացի վրա` բարձրացնելով բուժման արդյունավետությունը:

Մեկ այլ կարեւոր նկատառում է ՄԻԱՎ վարակակիրների եւ ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ մեր հասարակությունում առայժմ առկա խտրական վերաբերմունքը, որին, մեր կարծիքով, որոշակիորեն նպաստում է այդ վարակի ախտորոշումը եւ բուժումը առանձին հաստատությունում կազմակերպելը: Այսպիսով ակնկալում ենք, որ նկարագրված վերակազմակերպումը կնպաստի նաեւ մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդյանց նկատմամբ խարանի եւ խտրականության վերացմանը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» ստեղծվել է Հայաստանի տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքների իրականացման եւ համակարգման նպատակով` իր տեսակով հանդիսանալով միակը հանրապետությունում: Այն իրականացնում է ՀՀ  բոլոր քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշումը եւ ՄԻԱՎ վարակակրության կարգավիճակի մասին վերջնական եզրակացության տրամադրումը, ՁԻԱՀ-ի կլինիկական եւ լաբորատոր ախտորոշումը, ՄԻԱՎ վարակակիրների եւ ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերիզացիան եւ ամբուլատոր բուժումը:

Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հիվանդների շրջանում մահացության առաջատար պատճառներն են՝ տուբերկուլոզը (TB), ծանր բակտերիալ ինֆեկցիաները, կրիպտոկոկային մենինգիտը, տոքսոպլազմոզը, պնեւմոցիստային թոքաբորբը (PCP), ինչպես նաեւ հեպատիտ Ց (hepatitis C):

ՄԻԱՎ վարակի ու ուղեկցող այլ վարակների կառավարումը բարդ եւ դժվարին իրավիճակ է ներկայացնում հիվանդների բուժման եւ խնամքի ողջ շղթայում ներգրավված կլինիկաների համար: Արդյունավետ կառավարումը պահանջում է ուշադրություն յուրաքանչյուր վարակի բուժման վրա՝ հաշվի առնելու բուժման հնարավոր փոխազդեցությունը:

Ուստի, հիվանդանոց ընդունված ՄԻԱՎ-ով վարակված հիվանդները  ունեն համալիր հակավիրուսային թերապիայի (ՀՎԹ) կարիք հիվանդանոց ընդունվելուն պես՝ նվազեցնելու դեղորայքային սխալի բարձրացման ռիսկը:

Քանի որ ՄԻԱՎ-ով հիվանդների շրջանում զուգորդող այլ վարակները եւ առողջական կարգավիճակները ունեն բարձր տարածում, ապա ՄԻԱՎ-ով հիվանդների պատշաճ վարման ընթացակագերը պետք է վերանայվեն թե՛ ընդունելության,  թե՛ բուժման ու խնամքի բոլոր փուլերում:

ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը» սպասարկում է ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակ բնակչությանը, այդ թվում՝ զինվորականերին։ Մահճակալային ֆոնդը կազմում է 300 մահճակալ։ Հիվանդանոցն ունի մասնագիտացված` աղիքային, օդա-կաթիլային վարակների, ՄԻԱՎ վարակով հիվանդների, լյարդաբանական, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ։ Կան նաեւ վաղ մանկական եւ ավագ մանկական հասակի հիվանդների, մեծահասակների, զինվորականների առանձնացված բաժանմունքներ, ուլտրաձայնային եւ ռենտգեն հետազոտության կաբինետներ, լաբորատորիա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջՊետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվելԵՄ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը չեղարկել է ելույթը Թրամփի ելույթի պատճառովԱնկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան Թրամփի ժամանման նախօրեին Մանհեթենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալովՅելոուսթոունի սուպերհրաբխի ժայթքումը կարող է ժամանակավորապես դանդաղեցնել գլոբալ տաքացումըԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի էԽոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներԿրեմլն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը վերացնելու՝ Էրդողանի առաջարկինՄեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասինՎեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար Թբիլիսիից Մոսկվա մեկնող չվերթի ուղևորները մնացել են օդանավակայանում՝ առանց ջրի և սննդիԱջափնյակի չթույլատրված առևտրի «բլից-օպերացիան»․ առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. ԶելենսկիՖրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանBRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի ՀայաստանումՆարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնը կոչ է արել Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրինԱնկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ ԵռագույններըՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ինԻսրայելը հարձակվել է Սիրիայի հարավի վրա Գոլանի բարձունքներիցԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Զգուշացնում են՝ երկրին երկրորդ մագնիսական փոթորիկն է սպասվում ԱՀԿ-ն հայտնել է, որ անցյալ շաբաթ Եմենում մահացել է 164 մարդJPost. Նեթանյահուի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար, կրճատվել է մինչև մեկ օրՀամայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՆոր ուղղություն․ այսուհետ կիրականացվեն Երևան-Բելգրադ չվերթներԷրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել պաշտպանական պատնեշները և ընդլայնել էներգետիկ համագործակցությունըՇախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր ՔՊ-ական համայնքապետի խոսքը ԿԿՀ-ն վարքագծի խախտում է ճանաչելTelegraph. Արքայազն Հարրին ֆիլմ է պատրաստում արքայադուստր Դիանայի մահվան 30-ամյակի կապակցությամբ Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԴպրոցներում կսահմանափակեն բջջային հեռախոսների օգտագործումը Մեքսիկայում Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը. խոսնակ ՌԴ սենատորը Թրամփին կոչ է արել վերջնագիր ներկայացնել ԶելենսկունՁեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքիԻնչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում էReuters. ԱՄՆ-ը պլանավորում է սկսել օգտագործել Գրենլանդիայում գտնվող երկու ռազմական բազաները
Ամենադիտված