Կոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին․ 1 հոգի վրաերթի է ենթարկվել Կայացել է ԱԲ վիրտուալ ինստիտուտի շահառուների երկրորդ հանդիպումը 2026 թ. Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի պարտադիր ապահովագրություն․ ՊԵԿ-ը մանրամասնում է Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. ամփոփվել են կատարված աշխատանքները Մենք պարտավոր ենք աննահանջ պայքար մղելու մեր քաղբանտարկյալների համար․ Մելոյան (տեսանյութ) Ձերբակալվել են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը և 7 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Սյունիքի դատախազության հայցը բավարարվել է. Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամաս Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել Տրանսպորտային միջոցների ստուգմամբ 28-ի անվադողերը եղել են ամառային. ուժեղացված հսկողություն Կդադարեցվի Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի ջրամատակարարումը 2025թ-ը՝ քաղաքապետարանում․ ավագանու անդամներն ամփոփում են աշխատանքները (տեսանյութ) Իրականացվել է 36 այց ՔԿՀ-ներ, 7 այց դատարանների խցեր, 6 այց ՁՊՎ-ներ․ ՄԻՊ-ի տարվա ամփոփում 

«Ի՞նչ անել, երբ հոգեկան խնդիրներով անձը վնասում է շրջապատին». սահմանվել են հոգեբուժարաններում մեկուսացման կանոնները

Հասարակություն

Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 30-ի իր նիստում հավանություն տվեց «Հոգեբուժական օգնության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին: Այն ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու եւ դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Նախարարը նշեց, որ առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կարգը եւ պայմանները, այդ թվում սահմանելով նաեւ դրանց կիրառման տեւողությունը:

Նախագծով առաջին անգամամրագրվել է լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմաններում ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական օգնության հնարավորությունը:

Ամրագրվել են հոգեկան խնդիրներ ունեցող անձի՝ բժիշկ հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում տեղեկությունների որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները: Տարանջատվել են ոչ հոժարակամ եւ հարկադիր հսկողությամբ կամ բուժման տեսակները, սահմանվել են դրանց իրականացման կարգերը:

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավեր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացումը տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ դրանց իրականացման համար, ապահովել դատահոգեբանական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված կարգավորումները»,-ասաց նախարարը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեն առաջարկում է հրաժարվել խանգարման հիմքով մարդկանց մեկուսացումից, այդ թվում հոսպիտալացումից: «Հասկանալով, որ Հայաստանն այս պահին այդ բարեփոխումներին ամբողջությամբ պատրաստ չէ, մենք պետք է կամք ցուցաբերենք նաեւ մասնագիտական հանրույթի հետ այդ քննարկումներն իրականացնելու, որպեսզի կարողանանք նաեւ ՀՀ պարտավորությունները լիարժեք իրականացնենք»,-ասաց նա:

Արսեն Թորոսյանը արձագանքեց, որ ոչ հոժարակամ բուժումը այն դեպքում է, երբ անձի վարքագիծը վտանգ է ներկայացնում իր եւ շրջապատող անձանց համար. «Դա կատարվում է դատարանի որոշմամբ: Դա բխում է հենց այդ անձի եւ հասարակության շահերից: չեմ կարծում, որ այս կարգավորումը մեր երկրի անպատրաստությունից է բխում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ի՞նչ պետք է անել այն դեպքում, երբ անձը վնաս է հասցնում շրջապատին, ագրեսիվ է. «Մյուս մարդկանց դեպքում դատում ենք, տանում ՔԿՀ, իսկ եթե անձը ենթադրաբար անմեղսունակ է, այդ կարգավորումը չկա, մնում է նրան թողնել անազատության մեջ ու ասել՝ ում ինչքան կարող ես վնաս հասցրո՞ւ»:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խնդրին անդրադարձավ այլ տեսանկյունից. Նա նշեց, որ լինում են դեպքեր, երբ մարդը իր տանն ագրեսիվանում է, ընտանիքի անդամները խնդրում են իրեն տեղափոխել հոգեբուժարան, եւ այդտեղ հարցը պետք է լուծվի նաեւ ոստիկանության օգնությամբ:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հոգեկան խնդիրներ ունենալը Հայաստանում շատ հաճախ դառնում է դատավճիռ, խաչ է քաշվում մարդու վրա. «Խորհրդային բռնաճնշումների շրջանում դա ամենալեգիտիմ ձեւն է եղել մարդուն մեկուսացնելու հոգեբուժարանում: Քանի որ այդ հիմնարկները փակ են, մենք հանրությունն առանձնապես տեղեկություններ չունի, մենք չգիտենք՝ վերջին 30 տարում այնտեղ փոփոխություն եղել է, թե ոչ»:

Արսեն Թորոսյանը նկատեց, որ հոգեբուժարանները հեռու են 5-աստղանի հյուրանոց լինելուց, բայց պայմանները շարունակաբար բարելավվում են:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին․ 1 հոգի վրաերթի է ենթարկվելԿայացել է ԱԲ վիրտուալ ինստիտուտի շահառուների երկրորդ հանդիպումը2026 թ. Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի պարտադիր ապահովագրություն․ ՊԵԿ-ը մանրամասնում էՄոսկվան կբախվի ավելի լուրջ հետևանքների․ ԱՄՆ նախկին պետքարտուղարԺաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. ամփոփվել են կատարված աշխատանքներըՍաուդյան Արաբիան հարվածել է Եմենի խոշորագույն նավահանգստին․WSJՄենք պարտավոր ենք աննահանջ պայքար մղելու մեր քաղբանտարկյալների համար․ Մելոյան (տեսանյութ) Որն է Ուկրաինայի զգայուն հարցը․ NYTՁերբակալվել են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը և 7 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Սյունիքի դատախազության հայցը բավարարվել է. Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամասՋրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերելՏրանսպորտային միջոցների ստուգմամբ 28-ի անվադողերը եղել են ամառային. ուժեղացված հսկողությունԿդադարեցվի Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի ջրամատակարարումը 2025թ-ը՝ քաղաքապետարանում․ ավագանու անդամներն ամփոփում են աշխատանքները (տեսանյութ) Իրականացվել է 36 այց ՔԿՀ-ներ, 7 այց դատարանների խցեր, 6 այց ՁՊՎ-ներ․ ՄԻՊ-ի տարվա ամփոփումԱՄՆ-ն առաջին հարվածն է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտինՄայր Տաճարը լուռ ու վեհ և միաժամանակ՝ կանչող Ձերբակալվել է քաղաքագիտության դոկտորը, մի երկրում, որի վարչապետի ամենաբարձր կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթը` Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ավարտական ատեստատն է. ՂազարյանԱլիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներ. «Փաստ»Խաչիկն այս տարիների ընթացքում իր ձայնը՝ հնչեղ, կարծիքը՝ շիտակ, կեցվածքը՝ ազնիվ պահող տղերքից եւ վերլուծաբաններից մեկն էր. ԱշոտյանՎտանգավոր ժամանակներում ենք ապրում․ նախարարներն ամփոփում են 2025թ-ը (տեսանյութ) Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներԻշխանության քաղաքական հետապնդումները Գալստյանի նկատմամբ բռնապետության կառուցման տրամաբանության մեջ է. Աբրահամյան«էդ Տղու հայրենասիրության մի գրամը ունենայիք ...». Ալեն Ղևոնդյանը Խաչիկ Գալստյանի ձերբակալության մասինԻ՞նչ են հուշում աստղերն այսօր. Դեկտեմբերի 30-ի աստղագուշակըՍպասվում է ձյուն Տարադրամի փոխարժեքները այսօր՝ դեկտեմբերի 30-ինԷդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի և շնորհավորել զինծառայողներին գալիք տոների առթիվ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերանԼավրովը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններըՁերբակալվել է Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից ՀՀ ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը Մոսկվան Բաքվին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ռուսաստանցիներին Ժողովրդիդ ձայնը չի հասնում քեզ, որովհետև «Ուր որ գնաս» երգի ձայնը շատ բարձր էր․ ՇպռոտՆույն արմատները, բայց տարբեր հոգիներ. Լուսինե և Իրինա Թովմասյանները ամանորյա տեսանյութ են հրապարակելԹրամփը պատմել է Պուտինի հետ իր զրույցի մասինԵկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ ենԽաչիկ Գալստյանը ձերբակալվել էՔրիս Ջենները կիսվել է Սուրբ Ծննդյան տաքուկ ֆոտոշարքովԹուրքիան պարզապես խաղում է Հայաստանով՝ աշխարհաքաղաքական խաղասեղանի շուրջ. Հակոբ ԲադալյանԴավիթ Խուդաթյանն արձակուրդ է մեկնումApple-ի Չինաստանում գտնվող հավաքման գործարաններից մեկը ենթարկվել է կիբերհարձակմանԼարսը փակ է բեռնատարների համար Հայտնի է՝ ով է «Մեր ժամանակների հերոսը». տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը (տեսանյութ)Խուզարկում են Խաչիկ Գալստյանի բնակարանը Դատավորը Արայիկ Հարությունյանի գերեվարվելուց հետո բռնել և իր սեփական նախաձեռնությամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է. Ռոման ԵրիցյանԻշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ ՊողոսյանԹրամփը մեկնաբանել է Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակումը
Ամենադիտված