Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ ամիսներով, տարիներով մոռացվում են հոգեբուժական հաստատություններում. ՄԻՊ (տեսանյութ)
ՀասարակությունՔաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա կարգավորումների պատճառով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ ամիսներով, տարիներով մոռացվում են հոգեբուժական հաստատություններում՝ դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով, հոգեբուժական ինստիտուտների ոչ պատշաճ վարքագծի, անօրինական վարքագծի պատճառով: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
«Մենք դեպք ունենք, երբ մարդը 11 ամիս սպասում է դատական ակտի եւ այդ ընթացքում մարդու նկատմամբ իրականացվում են միջամտություններ:
Կարգավորումը հետեւյալն է. մարդը մուտք գործեց հոգեբուժական կազմակերպություն, եթե համաձայնություն չի տալիս բուժման, հոգեբուժարանը 72 ժամ ունի, որ դիմի դատարան: Դատարանն ունի մեկ օր վարույթ ընդունելու եւ 5 օր նիստ նշանակելու համար: Բայց թե հետագայում երբ դատարանը որոշում կկայացնի, ոչ մի կարգավարում չկա: Ստացվում է, որ մարդը, առանց դատարանի որոշման ամիսներով գտնվում է հոգեբուժական կազմակերպությունում: Ունենք դեպքեր, երբ առանց մարդու համաձայնության նրան նաեւ հոգեմետ դեղեր են ներարկում»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում