Արամ Թանանյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ. գործելու է Վերին Լարսում
Հասարակություն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց Արամ Թանանյանին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1807-Ն որոշմամբ սահմանված Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի գործունեության կարգի 6-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով՝ ՀՀ կառավարությունը որոշում է.
Արամ Ալեքսանդրի Թանանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով»,-ասված է որոշման մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ այդ մաքսային կցորդը պետք է աշխատի Վերին լարսի անցակետի մոտակայքում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում