Վարչապետն անմեղության կանխավարկածի խախտում է թույլ տվել. Տարոն Սիմոնյան
Քաղաքական
«Վարչապետն անմեղության կանխավարկածի խախտում է թույլ տվել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողի հետ զրույցում ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում արված հրապարակմանը, որում Փաշինյանը տարածել էր Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին՝ հետևյալ վերտառությամբ՝ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:
Մեր այն հարցին՝ արդյոք հրապարակումը գործադիրի կողմից բացահայտ ճնշում չէ դատական համակարգի վրա, Սիմոնյանը պատասխանեց. «Խախտելով անմեղության կանխավարկածը՝ Փաշինյանը անուղղակի ճնշում է գործադրել Հրայր Թովմասյանի նկատմամբ, սա, եթե դիտարկենք իրավական կոնտեքստում»:
Խնդրեցինք իրավիճակը դիտարկել նաև քաղաքական կոնտեքստում, պատգամավորը նշեց. «Իշխանությունն ամեն գնով բարձրացնում է ՍԴ նախագահի քաղաքական կերպարը, ուզում են հերոս դարձնել Հրայր Թովմասյանին: Ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքական իշխանությունը չի հասկանում՝ իր արած քայլերի հետևանքներն ուր են տանում: Չգիտեմ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի վրա ինչպես է ազդում այս գործողությունը, բայց վստահ եմ՝ Թովմասյանի ելույթներն ու քայլերը նրա բարձր ռեյթինգն ապահովում են»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում