Գագիկ Ծառուկյանը և նրա շրջապատը թիրախավորվել են իշխանության կողմից. քաղաքագետ (տեսանյութ)
ՀասարակությունԳագիկ Ծառուկյանի և նրա շրջապատի անձանց թիրախավորումը տպավորություն է ստեղում, թե Ծառուկյանը խոչընդոտում է այս իշխանությանը՝ խմբային նպատակներ իրականացնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքով՝ իշխանությունն իր պլաններն ապահովագրելու համար քարոզչական, հարկային և այլ խմբային արշավ է իրականացնում Ծառուկյանի դեմ: «Ակնհայտ է, որ իշխանության կողմից Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն թիրախավորվում են, քանի որ չեն կարողանում հադուրժել, որ երկրում կարող են գործել իրենց օրակարգից դուրս օրակարգ ունեցող քաղաքական ուժեր»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ բոլոր սոցիոլոգիական հարցումներով իշխանության վարկանիշի անկման ֆոնին բարձրանում է Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի վարկանիշը, ինչն էլ հանգիստ քնելու առիթ չի տալիս իշխանության մի շարք ներկայացուցիչների: «Իմքայլական մի պատգամավոր իր պատգամավորական մանդատից գլորվեց դեպի հարկային տեսուչի մակարդակի և ստատուս գրեց Ծառուկյանի բիզնեսներից մեկի մասին, թե իբրև ՀԴՄ չեն տալիս»,- նշեց Սուրենյանցը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում