Իրանում մահապատժի է դատապարտվել ԿՀՎ-ի ենթադրյալ գործակալը
Իրան
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ենթադրյալ գործակալն Իրանում մահապատժի է դատապարտվել իրանական միջուկային ծրագրի բնագավառում լրտեսության համար: Այդ մասին փետրվարի 4-ին լրագրողներին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«ԿՀՎ-ի՝ Ամիր Ռահիմփուր անունով լրտեսներից մեկը դատապարտվել է մահապատժի: Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել այդ դատավճիռը,- Հոսեյն Իսմայիլիի խոսքը մեջբերում է «Թասնիմ» գործակալությունը: Նա փորձում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղակատվություն փոխանցել ԱՄՆ-ի հետախուզությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան