Մեկ օրում բացահայտվել է 58 հանցագործություն. գողություն, ծեծ, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը
Հասարակություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության` 10, մարմնական վնասվածք հասցնելու` 7, թմրամիջոցի հայտնաբերման եւ ապօրինի ծառահատման՝ 4-ական, անձի առեւանգման, յուրացման կամ վատնման եւ ծեծի՝ 2-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանային գողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, թմրանյութի իրացման եւ փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում