1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. Զելենսկի Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան BRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի Հայաստանում Նարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»» Անկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույնները Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ին Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Զգուշացնում են՝ երկրին երկրորդ մագնիսական փոթորիկն է սպասվում Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները 

Պատրաստ լինել ցանկացած սցենարի. փորձագետները՝ լիբանանյան իրադարձությունների մասին

Հասարակություն

Լիբանանում նոր կառավարության ձևավորումից հետո ցույցերը հետզհետե սկսեցին մարել և կյանքն ինչ-որ առումով վերադարձել է բնականոն հուն: Մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեսակապով Լիբանանից միացած «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ ճանապարհները հիմնականում բաց են, արդեն ազատ տեղաշարժի խնդիր չկա: 

«Այլ հարց էր, որ կան ֆինանսատնտեսական լուրջ խնդիրներ: Պետությունը ֆինանսատնտեսական առումով բավական դժվարին իրավիճակում է: Դրամատները շատ սահմանափակ գործունեություն են իրականացնում, հատկապես դոլարի հետ կապված: Այս ամենը բերում է տնտեսական անկման, թեպետ մեծ ճիգերով լիբանանյան արժույթն է պահվում: Լիբանանի տնտեսությունը շատ է դոլարիզացված, ինչը ճիշտ չէ, ու նման իրավիճակներում բացասական ազդեցությունն ակնհայտ երևում է»,-ասաց Շահան Գանտահարյանը

Լիբանանում ակտիվ ցույցերը մարել են, սակայն խնդրի հանգուցալուծումը չի երևում: Նոր ձևավորված կառավարության աշխատանքային ծրագիրը պատրաստ է, որը շուտով կդրվի վավերացման: Առաջնահերթ խնդիրներն են ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու  անելիքները հստակեցնելն է: Շահան Գանտահարյանը նշեց, որ Լիբանանը տնտեսական պաշարման մեջ է և այստեղ արտաքին դերակատարների ազդեցությունը կա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ևս ընդգծեց արտաքին գործոնի լուրջ ազդեցությունը: Ըստ նրա՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ առանց արտաքին լուրջ աջակցության Լիբանանը չի կարող հաղթահարել տագնապը, սակայն ԱՄՆ-ն օգտագործում է իրավիճակը Հեզբոլլահի դիրքերը թուլացնելու համար: Սաուդիան Արաբիայի հարաբերությունները Լիբանանի հետ վերջին երկու տարվա ընթացքում բավականաչափ սրվել են:

«Ֆրանսիայի գործոնն էլ կա: Տարիներ առաջ Ֆրանսիայում նախաձեռնվեց մեծ հավաք Լիբանանի տնտեսությանն աջակցելու համար, սակայն փաստացի այս ձևաչափը ևս չի աշխատում: Լիբանանի նոր կառավարությունն էական կախվածություն ունի Հեզբոլլահից, սա ևս պատրվակ է, որ արևմտյան դերակատարները, Սաուդիա Արաբիան ֆինանսատնտեսական առումով քայլեր չիրականացնեն Լիբանանին աջակցելու համար»,-ասաց  նա:

Անդրադառնալով այն հարցին, թե որոնք պետք է լինեն Հայաստանի անելիքները ճգնաժամի սրացման դեպքում, հաշվի առնելով Սիրիայի օրինակը, բանախոսները նշեց, որ անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Առաջարկվեց նման իրավիճակներում ստեղծել համայնք-պետություն մեխանիզմներ, անցկացնել խոհրդակցություններ, քննարկումեր տարբեր իրավիճակներ հաղթահարելու համար:  Հարցին, թե արդյոք տեղաշարժեր կան հայ համայնքում, Շահան Գանտահարյանը նշեց, որ ցանկացած ճգնաժամ հանգեցնում է արտահոսքի, այս դեպքում ևս դա նկատվում է, սակայն զանգվածային բնույթ չի կրում:

Լիբանանում հասարակությունը սպասում է կտրուկ փոփոխությունների, սակայն Շահան Գանտահարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում մի անգամից համակարգային փոփոխություններ անել հնարավոր չեն:

«Մենք պետք է նկատի ունենանք, որ միանգամից ամբողջական անկախ կառավարություն կազմելը լիբանանյան միջհամայնքային համակարգով ղեկավարվող և այդ համայնքներում գործող հիմնական կուսակցությունների թելադրանքն ունեցող որևէ պետական հաստատություն միանգամից չի կարող ձևափոխվել: Հասարակության կողմից հիմնական նպատակ է դրվել, որ Լիբանանի այս միջհամայնքային համակարգն անցում կատարի դեպի քաղաքացիական պետություն, ինչն ընդունվել է նաև իշխանության կողմից: Ամբողջ խնդիրն այն է, որ ցուցարարներն անմիջական գործողություններ են պահանջում, սակայն այս ընդհանուր համակարգը չի կարելի մի անգամից փոխել: Փուլային տարբերակներ են պետք»,-հավելեց  Շահան Գանտահարյանը:

2019 թվականի աշնանից Լիբանանում սկսվեցին բողոքի ցույցերը՝ ընդդեմ գործող իշխանությունների: Հասարակությունը դժգոհում էր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից և պահանջում էր բարեփոխումներ: Լիբանանյան իրադարձությունները, սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնույթից հատելով սահմանը, տարեվերջին անցում կատարեցին քաղաքական հարթություն և վերածվեցին վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխության համընդհանուր պահանջով հատկանշվող շարժման։ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր հրաժարական տալու որոշման մասին: Նոր վարչապետ է նշանակվել Հեսան Դիաբը: Ձևավորվել է կառավարության նոր կազմը:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. ԶելենսկիՖրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանBRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի ՀայաստանումՆարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնը կոչ է արել Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրինԱնկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ ԵռագույններըՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ինԻսրայելը հարձակվել է Սիրիայի հարավի վրա Գոլանի բարձունքներիցԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Զգուշացնում են՝ երկրին երկրորդ մագնիսական փոթորիկն է սպասվում ԱՀԿ-ն հայտնել է, որ անցյալ շաբաթ Եմենում մահացել է 164 մարդJPost. Նեթանյահուի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար, կրճատվել է մինչև մեկ օրՀամայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՆոր ուղղություն․ այսուհետ կիրականացվեն Երևան-Բելգրադ չվերթներԷրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել պաշտպանական պատնեշները և ընդլայնել էներգետիկ համագործակցությունըՇախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր ՔՊ-ական համայնքապետի խոսքը ԿԿՀ-ն վարքագծի խախտում է ճանաչելTelegraph. Արքայազն Հարրին ֆիլմ է պատրաստում արքայադուստր Դիանայի մահվան 30-ամյակի կապակցությամբ Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԴպրոցներում կսահմանափակեն բջջային հեռախոսների օգտագործումը Մեքսիկայում Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը. խոսնակ ՌԴ սենատորը Թրամփին կոչ է արել վերջնագիր ներկայացնել ԶելենսկունՁեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքիԻնչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում էReuters. ԱՄՆ-ը պլանավորում է սկսել օգտագործել Գրենլանդիայում գտնվող երկու ռազմական բազաները Մերցի կուսակցության ընտրական ձախողումը կարող է բարդացնել ԵՄ-ի 2 տրլն եվրոյի բյուջեի շուրջ բանակցությունները․ FTՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան ՍաղաթելյանԾովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ) Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան ԱբրահամյանGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը հայտարարել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի քանի հանդիպումների մասին Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Telegraph. Թրամփը Բըրնհեմի հետ կքննարկի Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան ՍաղաթելյանԴատարանն արդարացրել է նախընտրական շրջանում կալանավորված Արտակ ԱվետիսյանինՖիդան. Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճանՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՋերմաստիճանը հասնելու է պատմական առավելագույնի ու անգամ գերազանցելու է այն. Սուրենյան (տեսանյութ)Բաքուն հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրին, զոհվել է 4 մարդ«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի ՀանրապետությանըՆյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ Սյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Ամենադիտված