Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ Լը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքում Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Թուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգը Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է 

Չին ժողովուրդը վստահությամբ հաղթելու է համաճարակի կանխարգելման դեմ պայքարում.ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Հասարակություն

Նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբի համաճարակի հանդեպ սրտացավ է յուրաքանչյուր չինացի, ինչպես  նաև այն լայն ուշադրություն է գտել միջազգային հանրության շրջանակներում: Անցած տարվա դեկտեմբերի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 4-ը, ժամը 24:00 դրությամբ Չինաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ 24363 հաստատված վարակման դեպք, համաճարակային իրավիճակը լուրջ է, գրանցվել է 491 մահվան դեպք, 892 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից:

Այնուամենայնիվ, դեպքերի մահացության մակարդակը Չինաստանում շատ ցածր է` միայն 2 %, ինչը շատ ավելի ցածր է, քան այլ վարակիչ հիվանդությունների դեպքերի մահացության մակարդակը, ինչպիսիք են` Ebola- ն, SARS- ը և MERS-ը: Արտերկրում հաստատվել է 191 դեպք, որը կազմում է 1%-ից ցածր, բուժվել են 21-ը, մահացել 1-ը: Այս դեպքերի մեծ մասը տեղի են ունենում Չինաստանի Հուբեյ նահանգի ադմինիստրատիվ կենտրոն Վուհան քաղաքում, որտեղ իրավիճակն ամենալուրջն է:

Մարդկային կյանքի անվտանգությունը և ֆիզիկական առողջությունը կարևորագույն նշանակություն ունեն: Դիմակայելով ծանր և բարդ համաճարակային իրավիճակին՝ Չինաստանի կառավարությունը ժամանակին ձեռնարկել է մի շարք հզոր և արդյունավետ միջոցներ, ամբողջ երկրի ժողովուրդը միավորվել է, և համաճարակի կանխարգելումն ու վերահսկումը համարվում է ներկայի կարևորագույն խնդիրը: Հունվարի 25-ին ՝ լուսնի օրացույցով չինական նոր տարվա առաջին օրը, քարտուղար Սի Ծինփինը հրավիրել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի մշտական հանձնաժողովի հատուկ նիստ և ներկայացրել համապարփակ պայմանավորվածություններ. կազմվել է Չինական կոմունիստական կուսակցության ղեկավարող խումբ ՉԺՀ վարչապետի գլխավորությամբ` համաճարակի կանխարգելման և վերահսկողության ամրապնդման ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով: Հունվարի 27-ին պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանը շտապեց Վուհան քաղաք՝ ստուգելու և առաջնորդելու համաճարակի կանխարգելման և վերահսկման աշխատանքները: Նախորդող մի քանի օրերի ընթացքում Չինաստանի կառավարությունն ընդունել է կանխարգելիչ և վերահսկման տարբեր միջոցառումներ՝ Վուհանի և այլ շրջակա քաղաքների արտաքին հոսքը ժամանակավորապես փակելու, լայնածավալ հավաքույթների գործողությունները չեղյալ հայտարարելու, ինչպես նաև վճարովի հիվանդանոցային ծառայությունները չեղարկելու, բոլոր հաստատված և կասկածի տակ գտնվող հիվանդներին բժշկական աջակցություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև, 15 օրվա ընթացքում, գերազանցելով արտակարգ «չինական արագությունը», երկու նոր հիվանդանոց է կառուցվել, որոնք արդեն հիվանդներ են ընդունում կենտրոնացված մեկուսացման և բուժման նպատակով: Հազարավոր բժիշկներ և բուժաշխատակիցներ ստանձնեցին հիվանդանոցային բուժման խնդիրները: Ֆինանսական բոլոր մակարդակներում համաճարակի  կանխարգելման և վերահսկման համար, որպես սուբսիդավորման ֆոնդ հատկացվել է 27,3 միլիարդ յուան (մոտավորապես 4 միլիարդ ԱՄՆ դոլար), որն ամբողջովին ուղղվել է հիվանդների բուժմանն ու բժշկական պարագաների ապահովմանը: Չինաստանը կառուցել է համապարփակ և բազմաշերտ կանխարգելման և վերահսկման համակարգ, որը կենտրոնացած է Հուբեյի Վուհան քաղաքի վրա՝ կենտրոնականից մինչև տեղական մակարդակ, բոլոր ասպեկտներով բաց և թափանցիկ աշխատանքով և գիտական ու կանոնավոր առաջընթացով: Չին ժողովրդի և հասարակության կամքը ՝  միմյանց օգնելու և միասին հաղթահարելու դժվարությունները, լիովին մոբիլիզացված է, ամբողջ երկիրը մոբիլիզացված է, և բոլորը համախմբված են մի նպատակի շուրջ`  հասնել մի իրավիճակի, երբ ամբողջ հասարակությունը կարող է պայքարել համաճարակի դեմ:

 Հասարակական առողջությունը սահմաններ չունի: Չինաստանը մշտապես վարել է պատասխանատու քաղաքականություն, ակտիվորեն իրականացրել է միջազգային համագործակցությունը բաց և թափանցիկ ձևով և ԱՀԿ-ին հայտնել է համաճարակային իրավիճակի մասին,  հնարավորինս շուտ տրամադրել տեխնիկական տեղեկատվություն, տրամադրել է նաև վարակի գենոմը: ԱՀԿ փորձագետներ են հրավիրվել Վուհան: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը մի քանի օր առաջ այցելել է Չինաստան և մտքեր է փոխանակել համաճարակի կանխարգելման և վերահսկման վերաբերյալ, լիովին հաստատել է Չինաստանի կանխարգելումն ու վերահսկողությունը, ինչպես նաև բարձր է գնահատել Չինաստանի հսկայական ներդրումը աշխարհում համաճարակի դեմ պայքարի գործում: Հաշվի առնելով համաճարակի զարգացումը՝ հունվարի 30-ին ԱՀԿ-ն հայտարարեց, որ Վուհան քաղաքում կորոնավիրուսային թոքաբորբի նոր համաճարակը հանդիսանում է «միջազգային հանրային առողջության արտակարգ իրավիճակ»: Տեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ն լիովին վստահ է Չինաստանի՝ համաճարակը վերահսկելու ունակությանը՝ շեշտելով, որ Չինաստանի արձագանքման միջոցառումներով սահմանվել են նոր և ավելի բարձր չափանիշներ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման համար. նա դեմ է արտահայտվել Չինաստանի նկատմամբ տուրիզմի, առևտրի և այլ միջոցների սահմանափակումներին: Ընկերը ճանաչվում է դժվար պահին: Վարակի բռնկումից հետո Ռուսաստանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի և այլ երկրների առաջնորդներ տարբեր միջոցներով իրենց աջակցությունն ու օգնությունը հայտնեցին Չինաստանին և օգնեցին անհրաժեշտ հակահամաճարակային նյութերով: Համաճարակի դեմ պայքարում մենք նաև ստացել ենք Հայաստանի  առաջնորդների և բարեկամների ըմբռնումն ու աջակցությունը. վարչապետ Ն. Փաշինյանը, նախագահ Ա. Սարգսյանը և արտաքին գործերի նախարար Զ. Մնացականյանը կարեկցանք են հայտնել Չինաստանի ղեկավարությանը: Փոխվարչապետ Ավինյանը Հայաստանի կառավարության անունից խոսեց Չինաստանի կառավարության վճռական և արդյունավետ կանխարգելման և համաճարակի դեմ պայքարի միջոցների մասին, ինչպես նաև աջակցություն հայտնեց Չինաստանի կառավարությանն ու համաճարակի դեմ պայքարողներին: Արտաքին գործերի նախարար Մնացականյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որ Հայաստանն ու Չինաստանը կանգնած են միասին: Չինաստանում աշխատող հայազգի Սոֆյա Ավագյանը իր «Ֆեյսբուք»-ի էջում պատմում էր սեփական փորձի մասին: Համաճարակը կանխելու և վերահսկելու համար նա մի քանի օր դուրս չէր եկել տանից: Շաբաթ օրը, դուռը բացելով, նա մի անգլերեն նամակ և ուտելիքներ գտավ: Դա մի անծանոթ չինացու կողմից նրա առողջական վիճակին ուղղված նամակ էր, նա գրել էր «Նրանք նույնիսկ չէին թակում: Սա այն լռությունն է, որում չի կարող թաքնվել մարդկության աղաղակը, և սա մարդկության փրկությունն է: Ես հուզված եմ»: Նման միջոցներով հայ ժողովուրդը տարբեր ձևերով կարեկցանք և աջակցություն հայտնեց Չինաստանի դեսպանությանը Հայաստանում: Օրեր առաջ մեր հայ ընկեր Արամը, անձամբ գնեց 3000 բժշկական դիմակ, որոնք, դեսպանության միջոցով տեղափոխվեցին Չինաստանի համաճարակային տարածք: Միլենա Մուրադյանը, որը 5 տարի սովորել է Չինաստանում, իսկ 2017-ին վերադարձել էր, Չինաստանում կորոնավիրուսային թոքաբորբի նոր տիպի բռնկման մասին իմանալուց հետո մի քանի օր անընդմեջ մի քանի դեղատուն է վազել 2250 դիմակ (այդ թվում `100 դիմակ երեխաների համար) գնելու համար և ուղարկել դրանք Չինաստանի համաճարակային տարածք: Չինաստանի և Հայաստանի ժողովրդների փոխադարձ աջակցությունն ու փոխօգնությունը, միմյանց հանդեպ խնամքի և փոխադարձ աջակցության ընկալումը երկու ժողովուրդների միջև բարեկամության վառ արտացոլումն են: Չկա անհաղթահարելի ձմեռ, և չկա գարուն, որը չի գալու: Ես համոզված եմ, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության և Չինաստանի կառավարության ուժեղ ղեկավարության ներքո, հենվելով Չինաստանի ինստիտուցիոնալ առավելությունների և նյութական ու գիտական ամուր հիմքերի վրա, միջազգային հանրության համախմբված ջանքերի միջոցով ինքնազսպող չին ժողովուրդը կկարողանա որքան հնարավոր է շուտ հաղթահարել համաճարակը և ծառայել աշխարհի հանրային առողջությանը` դրական ներդրում կատարելով:

 

Հայաստանի հանրապետությունում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլուն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր
Ամենադիտված