Հովհաննես Հովհաննիսյանին շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
Հասարակություն
ՀՀ ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանին շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը:
«Այլևս դոկտոր, կամ` ՊԳԴ Հովհաննես Հովհաննիսյան
Դոկտորական դիսերտացիայի 3 օպոնենտների դրական կարծիքով ու
մասնագիտական խորհրդի 7 անդամների միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀ Աժ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին շնորհվեց պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Ասենք շնորհավոր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խառատյանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում