Փայլանը Երևան-Ստամբուլ թռիչքի դադարեցման հարցով դիմել է թուրք նախարարին
Հասարակություն
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարցադրում է ուղղել հաղորդակցության և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիդ Թուրհանին՝ կապված Երևան-Ստամբուլ թռիչքի միառժամանակյա դադարեցման հետ, հայտնում է «Ազատություն»-ը:
Ընդգծելով, որ 1993 թվականից ի վեր փակ սահմաններ ունեցող Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության միակ ուղիղ ճանապարհն այդ թռիչքն էր, Կարո Փայլանն իր հարցման մեջ կոչ է արել ուշադրություն դարձնել այս հարցին: Նա շեշտել է, որ օդային հաղորդակցության վերականգնումը շատ կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների համար:
«Տարիներ շարունակ այս թռիչքի միջոցով հարևան երկիր մեկնող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիներն այժմ զրկված են այդ հնարավորությունից»,- ասել է Փայլանը՝ նախարարին հորդորելով զբաղվել խնդրով:
Փայլանը նաև հետաքրքրվել է՝ արդոք ճի՞շտ են այն պնդումները, թե Ադրբեջանի միջամտությամբ արգելակվել է Թուրքիայից Հայաստան թռիչքների մեկնարկը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում