ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը ՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստին Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ չեն դադարեցնի ամերիկյան բազաների վրա հարձակումները մինչև վերջնական հաղթանակի հասնելը Հիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ Սողոյան Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալու Դրսից պահում են Նիկոլ Փաշինյանին՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ․ Անդրանիկ Թևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը․ հայրը ողջ է, տատիկը մահացել է Կասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից արգելված իրեր են հայտնաբերվել Գրոսմայստեր Անդրիասյանը «World Open 2026» շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների ևս մի խումբ. լուսանկարներ 

Տիգրան Ավինյանի գխավորությամբ կայացել է Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը

Հասարակություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ փետրվարի 5-ին տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստին։

Ինչպես հայտարարել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնպես էլ կառավարության ծրագրում ամրագրված է, որ մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած ու նորարարական լուծումներով հարուստ երկիր, ստեղծել մարտահրավերներին դիմագրավող և տեղի ունեցող բեկումնային փոփոխություններից առավելագույնը քաղող պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար առանցքային դեր ունի թվայնացումը։

Թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները կառավարությունը դիտարկում է որպես արդյունավետ ու մասնակցային պետական կառավարման համակարգ ունենալու, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու և տնտեսության առաջանցիկ աճը ապահովելու, բնակչությանը որակյալ հանրային ծառայություններ մատուցելու կարևորագույն գործիք։

Կառավարման արդյունավետության, տեխնոլոգիական զարգացման և թվայնացման ոլոտներում մենք կոնկրետ  թիրախներ ենք ամրագրել:

 

Այսպիսով.

  • Առաջին հերթին իրականացնել պետական կառավարման համակարգի արդիականացում, թվայնացում ու ավտոմատացում,
  • Ապահովել գործառույթների ծախսատարության գնահատում և ծախսերի նվազեցմանն ուղղված բարեփոխումների իրականացում, ինչպես նաև անհարկի բյուրոկրատական ընթացակարգերը կրճատել,
  • Ապահովել պետական տեղեկատվական համակարգի փոխգործելիությունը և համաժամանակեցումը,
  • Արդիականացնել, ավտոմատացնել և թվայնացնել պետության կողմից մատուցվող ծառայությունները՝ «մեկ կանգառ, մեկ պատուհան» ու «միայն մեկ անգամ» սկզբունքների հիման վրա: Սա հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց որևէ տվյալ պահանջել ընդամենը մեկ անգամ,
  • Իրականացնել տնտեսության թվայնացումը և թվային տնտեսության զարգացման համար ապահովել բարենպաստ միջավայր,
  • Թվայնացման ընթացքում ապահովել տեղեկատվական անվտանգությունը, կիբեռանվտանգությունը և անձնական տվյալների պաշպանությունը։

Ընդհանուր առմամբ, թվայնացման և տեխնոլոգիական զարգացման  մասով սահմանված նպատակները բավականին հավակնոտ են և վերաբերում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: Նշված նպատակների իրականացումը պահանջում է համակարգված միջգերատեսչական համագործակցություն և հենց աշխատանքները ներդաշնակեցնելու նպատակով էլ ստեղծվել է Թվայնացման խորհուրդը։

Խորհրդի շրջանակներում մենք ապահովելու ենք․

Թվայնացմանը վերաբերող բոլոր ռազմավարությունների, ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի քննարկում,

Թվայնացմանը վերաբերող քաղաքականությունների ներդաշնակեցում,

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգում։

Տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ մեծածավալ աշխատանքներ են կատարել կառավարման ոլորտում ծառայությունները թվայնացնելու ուղղությամբ։ Առանձին գերատեսչություններ կիրառել են նորագույն տեխնոլոգիաներ: Կան գերատեսչություններ, որոնք կիրառել են արհեստական բանականության տարրեր։ Գնահատելով թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքների կարևորությունն ու արժեքը, այնուամենայնիվ գտնում եմ, որ թվայնացման ոլորտում պետք է վարվի միասնական պետական քաղաքականություն,  ծրագրերը պետք է իրականացվեն փոխհամաձայնեցված, իսկ Թվայնացման խորհուրդը պետք է հանդիսանա այս ամենը համակարգող և համաձայնեցնող մարմինը»։

Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ու նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ներկայացրել են թվայնացման ռազմավարության մասին զեկույց՝ մանրամասն անդրադառնալով ռազմավարության ցուցանիշներին ու թիրախներին:

Դրանից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է ՀՀ-ում խաղային ոլորտի թվայնացման «ճանապարհային քարտեզ», այն է՝ ՀՀ համապատասխան ստանդարտների ներդնում և ՊԵԿ ԷԿՀ (մոնիթորինգային կենտրոնի) ստեղծում:

Զեկույցների ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըՊրահայի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով 17 մարդ վիրավորվել էՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստինԾառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրելԻրանի զինված ուժերը հայտարարել են, որ չեն դադարեցնի ամերիկյան բազաների վրա հարձակումները մինչև վերջնական հաղթանակի հասնելըՀիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ ՍողոյանՎերջին օրերին Իրանում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 30 մարդ Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալուԴրսից պահում են Նիկոլ Փաշինյանին՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ․ Անդրանիկ ԹևանյանFT․ Եվրամիությունը թույլատրել է Կիևին իր վարկը ծախսել անօդաչու թռչող սարքերի համար չինական բաղադրիչների վրա«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը․ հայրը ողջ է, տատիկը մահացել էԿասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԴատապարտյալին այցելած փաստաբանի մոտից արգելված իրեր են հայտնաբերվելFars. ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի բազային Գրոսմայստեր Անդրիասյանը «World Open 2026» շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականըՊարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների ևս մի խումբ. լուսանկարներԴավթաշենի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխելՈՒՂԻՂ․ «Քաղաքական գործընթացները Հայաստանում»․ քննարկվում են ավտորիտարիզմի միտումները ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում գործողությունները կրճատելու թույլտվություն է տվելՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է անումԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցումՄբապե. Այս ֆիասկոյից հետո մենք պետք է գլուխներս բարձրացնենքՖոն դեր Լայենը ժամանել է ԿիևԿենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարարՑավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ ԾառուկյանՄակրոնը շնորհավորել է Իսպանիային Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ19-ամյա «Շումախերի» խափանման միջոցը փոխվել է. դատարանը կիրառել է վարչական վերահսկողությունբԻսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում էՄԻՊ կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրիցFT. Իրանի հետ հակամարտությունը կարող է արժեզրկել Թրամփի երկրորդ ժամկետը«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտումԵրևանում, դեպքից մեկ շաբաթ անց 90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել էՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբԴեշամը հեռանում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, նրան կփոխարինի Զինեդին ԶիդանըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. «Ժողովուրդ»«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»Կիտրոնի օգտակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտենՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Կանոնավոր մարզանք․ ինչպես է այն փոխում օրգանիզմի աշխատանքը
Ամենադիտված