Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ին Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Զգուշացնում են՝ երկրին երկրորդ մագնիսական փոթորիկն է սպասվում Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները Նոր ուղղություն․ այսուհետ կիրականացվեն Երևան-Բելգրադ չվերթներ Շախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր ՔՊ-ական համայնքապետի խոսքը ԿԿՀ-ն վարքագծի խախտում է ճանաչել Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Դպրոցներում կսահմանափակեն բջջային հեռախոսների օգտագործումը Մեքսիկայում 

«Սարի Սուրբ» մատուռ տանող ճանապարհին ձյան մեջ արգելափակված քաղաքացիներն անվնաս տեղափոխվել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնք

Հասարակություն

Ս.թ. փետրվարի 5-ին, ժամը 20:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մոտակայքում գտնվող «Սարի Սուրբ» մատուռ տանող ճանապարհին «Land Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդը և 6 ուղևոր) արգելափակվել է ձյան մեջ, և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (2 ուղևորով) մեկնել է օգնության, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով կանգ է առել Լճաշենից մոտ 6 կմ հեռավորության վրա:

Լճաշեն համայնք է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Գ.Գալստյանի գլխավորությամբ:

Լճաշեն համայնքում ստեղծվել է ՓԾ փրկարար ուժերի և համայնքի ղեկավարներից բաղկացած օպերատիվ շտաբ:

Ժամը 20:50-ից 23:10-ը կատարվել են կազմակերպչական աշխատանքներ, ձեռնարկվել միջոցառումներ Երևանից քարշակող տեխնիկայով (տրայլեր) «D-6» մակնիշի մղանը Լճաշեն համայնք տեղափոխելու համար, իրականացվել տեղանքի հետախուզություն, ճշտվել մոտեցման ուղիները, եղանակային պայմանները, քաղաքացիների գտնվելու ստույգ վայրը և, հաշվի առնելով նրանց կյանքին սպառնացող վտանգը, որոշում է կայացվել ուժեղ բքի և վատ տեսանելիության պայմաններում շարունակել որոնողափրկարարական աշխատանքները:

Ժամը 23:13-ին տեղեկություն է ստացվել, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուբեն Հ.), չկարողանալով հասնել երկրորդ ավտոմեքենային, հետ է վերադարձել:

Փրկարար ուժերն ու տեխնիկան տեղափոխվել են նախապես հայտարարված հավաքատեղի՝ Լճաշենի համայնքապետարան:

Ժամը 23:15-ին դեպքի վայր է մեկնել Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 00:25-ին «D-6» մակնիշի մղանով հարթած ճանապարհով Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի «BV-206» մակնիշի ամենագնացը սկսել է վերելքը դեպի «Սարի Սուրբ» կոչվող մատուռի տարածք:

Ժամը 02:24–ին նշված վայր են մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ փրկարարական ջոկատը (4 փրկարար) և տեղանքին ծանոթ 2 քաղաքացի:

Փրկարարներն արգելափակման մեջ հայտնված 7 քաղաքացու տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Ժամը 05:09-ին փրկարարները քաղացիներին ամենագնաց ավտոմեքենայով անվնաս տեղափոխել են Լճաշեն համայնք. բուժօգնության անհրաժեշտություն չի առաջացել:

Փրկարարական միջոցառումներն ավարտվել են ժամը 06:33-ին: Փրկարարական աշխատանքները ղեկավարել է ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության պետ փ/ծ գնդապետ Տ.Պետրոսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ինԻսրայելը հարձակվել է Սիրիայի հարավի վրա Գոլանի բարձունքներիցԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Զգուշացնում են՝ երկրին երկրորդ մագնիսական փոթորիկն է սպասվում ԱՀԿ-ն հայտնել է, որ անցյալ շաբաթ Եմենում մահացել է 164 մարդJPost. Նեթանյահուի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար, կրճատվել է մինչև մեկ օրՀամայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՆոր ուղղություն․ այսուհետ կիրականացվեն Երևան-Բելգրադ չվերթներԷրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել պաշտպանական պատնեշները և ընդլայնել էներգետիկ համագործակցությունըՇախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր ՔՊ-ական համայնքապետի խոսքը ԿԿՀ-ն վարքագծի խախտում է ճանաչելTelegraph. Արքայազն Հարրին ֆիլմ է պատրաստում արքայադուստր Դիանայի մահվան 30-ամյակի կապակցությամբ Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԴպրոցներում կսահմանափակեն բջջային հեռախոսների օգտագործումը Մեքսիկայում Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը. խոսնակ ՌԴ սենատորը Թրամփին կոչ է արել վերջնագիր ներկայացնել ԶելենսկունՁեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքիԻնչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում էReuters. ԱՄՆ-ը պլանավորում է սկսել օգտագործել Գրենլանդիայում գտնվող երկու ռազմական բազաները Մերցի կուսակցության ընտրական ձախողումը կարող է բարդացնել ԵՄ-ի 2 տրլն եվրոյի բյուջեի շուրջ բանակցությունները․ FTՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան ՍաղաթելյանԾովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ) Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան ԱբրահամյանGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը հայտարարել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի քանի հանդիպումների մասին Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Telegraph. Թրամփը Բըրնհեմի հետ կքննարկի Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան ՍաղաթելյանԴատարանն արդարացրել է նախընտրական շրջանում կալանավորված Արտակ ԱվետիսյանինՖիդան. Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճանՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՋերմաստիճանը հասնելու է պատմական առավելագույնի ու անգամ գերազանցելու է այն. Սուրենյան (տեսանյութ)Բաքուն հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրին, զոհվել է 4 մարդ«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի ՀանրապետությանըՆյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ Սյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ)Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, երկուսը անչափահաս ենԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը
Ամենադիտված