Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Երևանի քաղաքապետին
Հասարակություն
Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Ողջունելով քաղաքապետի առաջին պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը հաջողություններ է մաղթել պրն Մարությանին և իր վարչակազմին՝ կարևորելով բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և առկա խնդիրների լուծմանը:
Քաղաքապետը կաթողիկոսին ներկայացրել է մայրաքաղաքի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Եկեղեցու և քաղաքի միջև փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը ի նպաստ երևանաբնակ ժողովրդի։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մայրաքաղաքում եկեղեցապատկան կառույցների՝ երեք հայորդյաց տների, մանրանկարչության դպրոցի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար վարպետաց տան, բարեգործական ճաշարանների, մանուկների խնամքի ցերեկային կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև եկեղեցիների խնամքին ու պահպանությանը վերաբերող հարցերին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում