Դանակի սպառնալիքով կնոջը պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է
ՀասարակությունՔիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ էր հնչեցնում։
Ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների և դեպքի վայր կանչված արագ արձագանքման խմբի ծառայողների գործողությունների շնորհիվ, տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Դանակը վերցվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար