Չինաստանից եկած և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական․ ԱՆ
Հասարակություն
Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են՝ բարձր ջերմությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Տեղեկացնեմ, որ հետազոտություններն ավարտվել են քիչ առաջ և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական՝ այդ թվում «ջերմող քաղաքացիների»։
Ընդհանուր առմամբ կատարվել է 20 հետազոտություն, բոլորը բացասական արդյունքներով։
Մանրամասներն՝ առավոտյան»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում