Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ) «Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը Փաշինյանը մեկնել է Նյու Յորք (տեսանյութ) «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են «Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում «Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը «Ժողովուրդ». ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր 

Տնտեսական հանցագործությունների և պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշներն ավելացել են

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. համեմատությամբ 2019թ. ընթացքում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքների, այս բնույթի հանցագործությունների նախնական և դատական քննությունների ընթացքում դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ըստ ամփոփման արդյունքների՝ ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է 931 քրեական գործ (այդ թվում 279-ը՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում), ինչը մոտ 37% ավելի է 2018թ. համեմատ:  Բացի հարուցված քրեական գործերից, վարույթ է ընդունվել 269 քրեական գործ (2018թ.-177): Վերջինս պայմանավորված է ինչպես իրավապահ մարմինների նկատմամբ հանրային շրջանակների վստահության մակարդակի բարձրացմամբ և վերջինների հետ ակտիվ համագործակցությամբ, այնպես էլ արդյունավետ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացմամբ:

Ընդհանուր առմամբ 2019թ. վարությում քննվել է նշված բնույթի 1200 քրեական գործ (580-ը ՀՀ ՊԵԿ քննչական վարչության) 2018թ. 857-ի դիմաց: Այսինքն 2019թ. նախաքննական մարմինների և դատախազության ծանրաբեռնվածությունը միայն տնտեսական բնույթի գործերի առումով ավելացել է 40 տոկոսով: Այդ պայմաններում, սակայն, հաջողվել է տարվա ընթացքում ավարտել 2018թ. համեմատ 8.5%-ով ավելի քրեական գործերի քննություններ, այսինքն այդ չափով ավելի քիչ անավարտ գործեր են փոխանցվել հաջորդ տարի:

Վարույթն ավարտված 31 քրեական գործ՝ 39 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ընդ որում՝ 2018թ. համեմատ (22 գործ՝ 29 անձի վերաբերյալ) հաշվետու տարվա ընթացքում դատարան ուղարկված գործերն ավելացել են 8-ով կամ 36%-ով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 10-ով կամ 34.5%-ով:

Դատարաններում քննված տնտեսական բնույթի գործերից 16-ով 18 անձ դատապարտվել է, որից 14-ը՝ ազատազրկման: Ընդ որում՝ մեղադրական դատավճռով ավարտված գործերը 2018թ. համեմատ ավելի են եղել 23%-ով, իսկ դատապարտված անձինք՝ 29%-ով:

2019թ. ընթացքում միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում  ավարտված վարույթներով, տարվա ընթացքում քննվող քրեական գործերով հայտնաբեված պետությանը պատճառված վնասը կազմել է 21.1 մլրդ ՀՀ դրամ (որից միայն ՊԵԿ քննչական վարչության կողմից՝ 15.9մլրդ): Դրանից վերականգնվել է 9.5 մլրդ դրամը (որից միայն ՊԵԿ քննչական վարչության կողմից՝ 8.6մլրդ ՀՀ դրամ): Համեմատության համար նշենք, որ 2018թ. այս բնույթի հանցագործություններով  պետությանը պատճառված՝ բացահայտված վնասը կազմել էր 19.4մլրդ դրամ կամ 8.8 տոկոսով պակաս, որից վերականգնվել է 8.6մլրդ ՀՀ դրամը, կամ 10.5 տոկոսով պակաս:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2019թ. ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 2.6մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա:

 Բացի վերոնշյալը, քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով դատախազության ստորաբաժանումների կողմից քրեադատավարական կարգով դատարան են ներկայացվել հայցադիմումներ՝ ընդհանուր մոտ 160 մլն ՀՀ դրամ հօգուտ պետբյուջե բռնագանձելու պահանջով, որոնք բավարարվել են:

Տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի վերոնշյալ արդյունքները մեծապես պայմանավորված են եղել մի կողմից ստվերային տնտեսության դեմ տարվող պետական քաղաքականությամբ, մյուս կողմից՝ քրեական հետապնդման մարմինների հետևողական, պլանավորված և համագործակցված գործողություններով:

Հատկանշական է, որ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցագործության հատկանիշներով վարույթում քննվել է 382 գործ, ինչը 188-ով կամ 33%-ով պակաս է 2018թ. ցուցանիշներից: Նվազումը պայմանավորված է մի կողմից իրականացվող արդյունավետ քրեական քաղաքականության, տնտեսվարող սուբյեկտների համար տնեսավարման առավել բարենպաստ պայմանների ստեղծման, դրանով պայմանավորված՝ նաև հանցավոր ճանապարհով հարկերի, տուրքերի կամ այլ վճարների վճարումից խուսափելուց ձեռնպահ մնալու հանգամանքով: Դրան նպաստել են նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում վերացել են որոշ հարկատեսակներ և պարտադիր այլ վճարներ, կամ ֆիզիկական անձիք ազատվել են նախկինում հարկման ենթակա որոշակի գործարքներից: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել են հստակ չափորոշիչներ վերոնշյալ հանցատեսակով վարույթ նախաձեռնելու հիմքերի մասով, որոնց հաղթահարման դեպքում միայն նախապատրաստվել են նյութեր:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը Փաշինյանը մեկնել է Նյու Յորք (տեսանյութ)«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են «Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում «Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը «Ժողովուրդ». ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. ՓեզեշքիանՖրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակինՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցումՄենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարարՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ ՊատարագԲեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվիՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԵթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում
Ամենադիտված