Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ) «Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը Փաշինյանը մեկնել է Նյու Յորք (տեսանյութ) «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են «Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում «Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը «Ժողովուրդ». ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր 

Սուրբ Հակոբ Հայրապետը՝ վրաց եպիսկոպոսի ֆիլմում

Հասարակություն

Փետրվարի 10-ին Թբիլիսիի ամենամեծ (1100 տեղանոց) «Ամիրանի» կինոթատրոնում ներկայացվեց Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետին նվիրված «Ճամփորդություն դեպի անցյալ» վավերագրական ֆիլմը (”mogzauroba warsulisaken”, filmi wm.iakob nizibinelis Sesaxeb):

Վրացական Ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի եւ Կումբուրդոյի թեմի առաջնորդ Նիկոլոզ միտրոպոլիտ Փաչուաշվիլու՝ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի կյանքի ու գործունեության ուսումնասիրությունն ամրագրող երկու ժամանոց վավերագրական ֆիլմի ցուցադրմանը, լեփլեցուն դահլիճում ներկա էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, վրաց եւ հայ հոգեւորականներ, հասարակության ներկայացուցիչներ:

Մինչեւ ֆիլմի ցուցադրումը (նշենք, որ միտրոպոլիտը այն նկարահանել է իր բջջային հեռախոսով), իր խոսքում Նիկոլոզ միտրոպոլիտ Փաչուաշվիլին առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանին՝ այցը կազմակերպելու, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Նոյի տապանի սուրբ մասունքը տեսնելու, Սուրբ Հակոբի Աջին խոնարհվելու, Հակոբ Մծբնա Հայրապետի եկեղեցի այցելելու, Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող նյութերին ծանոթանալու գործին ցուցաբերած աջակցության համար:

Միտրոպոլիտի խոսքով, ինքը որոշել էր այցելել Հակոբ Մծբնայի սրբավայրեր, լինել Մծբին (ներկայիս՝ Մարդին, Թուրքիա, Սիրիայի սահմանի մոտ) քաղաքում, խոնարհվել եւ աղոթել այնտեղ գտնվող Սրբի անունով տաճարում ու Ախալքալաքի Վրաց Ուղղափառ առաջնորդանիստ եկեղեցու 40 սրբերի թանգարանում զետեղել նաեւ Հակոբ Մծբնա Հայրապետի հետ կապված մասունքների եւ նյութերի՝ բնագրի նույնական օրինակները:

Միտրոպոլիտն իր ճամփորդությունը վավերացնող ֆիլմում պատմում է դեպի անցյալ կատարած իր բացահայտումների մասին: Ֆիլմը հագեցած է Արարատ լեռան վրա Նոյի տապանի հանգրվանման նշանակության, աշխարհում առաջինը Քրիստոնեությունը պետական կրոն հռչակած Հայոց եկեղեցու, երկու քրիստոնեական հավատքի եկեղեցիների համագործակցության կարեւորության եւ հայ-վրացական դարավոր բարեկամության էջերի արձանագրություններով:

Նշենք, որ Քրիստոնեական եկեղեցու  կողմից սիրված Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին, պարթեւական տոհմից, ծնվել է Մծբին քաղաքում եւ, փրկվելով իր տոհմի կոտորածից, ընտրել է ճգնավորական կյանքը՝ դառնալով հագեւորական: Նա որոշում է բարձրանալ Արարատ լեռը՝ Նոյի տապանը տեսնելու եւ իր հետ մի մասնիկ բերելու: Սակայն, չկարողանալով հասնել Արարատի գագաթը՝ երկար տանջվելուց ու աղոթելուց հետո ննջում է: Տիրոջ հրեշտակն այցելում է նրան եւ տապանից մի մասունք դնում նրա գլխի տակ: «Պետք չէ, որ որեւէ մեկը տեսնի տապանը: Համաձայն քո փափագի, վերցրու՛ մասունքը եւ գնա քո տունը»,- ասում է նա: Նոյի տապանի այդ մասունքը մինչեւ օրս պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այն անփուտ փայտից է եւ դարերի ընթացքում չի քայքայվել:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում նաեւ Սուրբ Հակոբի մասունքը` Աջը, որը դուրս է բերվում ժամանակ առ ժամանակ հանդիսավոր առիթներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը Փաշինյանը մեկնել է Նյու Յորք (տեսանյութ)«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են «Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում «Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը «Ժողովուրդ». ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. ՓեզեշքիանՖրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակինՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցումՄենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարարՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ ՊատարագԲեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվիՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԵթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում
Ամենադիտված