Գյումրիում կանխվել է սրճեփ ապարատի գանձանակի գողությունը
Հասարակություն
Ոստիկանության ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 20-ին ժամը 00.30-ի սահմաններում Գյումրիի Շիրազի փողոցում սրճեփ ապարատի մոտ նկատել են երկու տղամարդու, որոնք տեսնելով ոստիկաններին՝ դիմել են փախուստի:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այդ անձինք հայտնաբերվել և բերման են ենթարկվել Կումայրիի բաժին, որտեղ խոստովանել են, որ սրճեփ սարքը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով փորձել են գողանալ գանձանակը, սակայն նկատելով ոստիկաններին՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)