Մեղրիի անցակետում հսկողությունը կուժեղացվի
Հասարակություն
Իրանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է Մեղրիի անցակետում ուժեղացնել հսկողությունը: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Իրանում արձանագրված դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն կապ է հաստատել ԻԻՀ-ում հայկական դեսպանատան և երկրի առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել է 5 դեպք (Ղոմ քաղաքում՝ 4 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, և Արակ քաղաքում՝ 1 դեպք):
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրը հաստատել էր, որ մահացել են երկու հիվանդներ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար