Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Շուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Սոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ) Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու Սա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը

Հասարակություն

Փետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողության, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ս. Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:

Ս. Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, խոսելով Ս. Վարդանանց տոնի ու խորհրդի մասին, մասնավորաբար նշեց․«Այսօր՝ Ս. Վարդանանց տոնին, մենք հիշում ենք քաջ Վարդանին և նրա 1036 զորակիցներին, որ կյանքի ու մահու կռվում նահատակության լուսապսակն առան իրենց վրա՝ ապահովելու համար մեր հավիտենությունն ու փրկությունը: Այս կռվում, թեև ավելի զոհեր տվեցինք, բայց հայի հոգին ու հավատքը հաղթանակեց ու մնաց կայուն: Եվ սրանից հետո էր, որ պարսիկները դադարեցին ստիպել հայերին հավատափոխ լինել: Այս է մեզ համար ամենակարևոր դասը տրված մեր սրբերի զոհողությամբ: Սակայն, ցավոք, այժմ մեր կյանքում շարունակվում է Ավարայրը, շարունակվում է մեր հավատքի, մեր ճշմարտության և ազատության համար պայքարը: Բոլոր ժամանակներում, երբ հետևում ենք պատմության ընթացքին, տեսում ենք, որ մենք միշտ մղել ենք այն պատերազմը, որ սուրբ Վարդանանք կոչել են վասն հավատի և վասն հայրենյաց: Եվ այսօր էլ այդ պատերազմը շարունակվում է․ շարունակվում է ճշմարտության ու կեղծիքի, հավատքի ու անհավատության, արդարության և անարդարության, մեր հոգու ու մարմնի ազատության պայքարը»:

Սրբազան Հայրն ընգծեց նաև, որ այսօր Ավարայրը ոչ միայն հայ ժողովրդինն է, այլև ողջ քրիստոնեությանը, քանի որ քրիստոնեության դեմ հարձակումներն աշխարհում ավելի ու ավելի մեծ թափ են ստանում և աշխարհականացված հասարակությունների մեջ տեսանելի է, որ Քրիստոսի նկատմամբ առկա է խորը վստահության ու հավատքի լուրջ պակաս:

«Մենք այսօր մտահոգություններ ու մտածումներ ունենք նաև մեր երկրի, մեր ժողովրդի և մեր երիտասարդության ապագայի համար: Հիշելով Ս. Վարդանանց հերոսներին՝ հարց է առաջանում, թե այսօր մեր ապագա սերնդի, մեր այսօրվա երիտասարդի հերոսը ո՞վ է, ո՞ւմ նմանվելու կամքը և ձգտումը կա: Այսօր մեր առջև ծառացած է այն հարցը, թե ո՞րն է հայ քրիստոնյայի պատգամը աշխարհին, ի՞նչ ուղերձ ենք մենք տալու համայն մարդկությանը մեր կյանքով և հավատքով:

Սիրելիներս, Ս․ Վարդանանց հիշատակը և նրանց գործը մեզ նոր մղումների, նոր խիզախումների ճանապարհ է տալիս՝ ոգևորելով ու ապացուցելով, որ միայն հավատքն առ Քրիստոս և աստվածատուր սերն է, որ կարող է փրկել մարդկությունն ու աշխարհը: Միայն Հիսուսի հավատքն է, որ կարող է մեզ տալ իրական ազատություն, այն ազատությունը, որի ժամանակ մարդ վախ չի ունենում զոհելու նույնսիկ իր անձը»,- ասաց Նաթան արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ Վարդանանց տոնին հիշատակվում են բոլոր զոհված հայ հերոսներն ու զինվորները, ինչպես նաև Հայ Եկեղեցին իր օրհնությունն ու շնորհավորանքն է բերում բոլոր նրանց, ովքեր կրում են այդ հերոսների անունները:

Սրբազանը միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից, շնորհավորեց նաև Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ Տերը Նորին Սրբությանը պարգևի ուժ ու կարողություն շարունակելու և հաղթանակի տանելու մերօրյա Ավարայրի ճակատամարտը, առաջնորդելու հայ ժողովրդին հավատքի հաղթական ճանապարհով, Հայրենիքը՝ խաղաղ ու բարօր կյանքին:

Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, շենացման ու պայծառացման և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության ու արդյունավոր հովվապետության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Bloomberg․ OpenAI-ն Apple-ից ներգրավել է ավելի քան 400 աշխատակցիԻտալիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» զորավարժություններինԱնգլիական մամուլը կասկածի տակ է դրել Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակչի մրցավարի նշանակումըՕմանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասինAl Monitor. Իրաքը պլանավորում է Սիրիայի միջոցով նավթի արտահանման համաձայնագիր ստորագրելՈ՞վ կնվաճի աշխարհի առաջնության գավաթը․ կիսաեզրափակիչի մասնակիցների գնահատականներըAl-Monitor. Իրաքի վարչապետը պլանավորում է հանդիպել Ռուբիոյի և Հեգսեթի հետԳազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին Մասնագետը նշել է ցերեկային քնի լավագույն ժամերըԴավիթ Ղազինյանի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին․ «Արմլուր»Կրեմլը հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման մտադրության մասինՀայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել․ Արսեն Թորոսյանը մտահոգիչ տվյալներ է ներկայացրելԼյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանըՌադան քվեարկեց Ուկրաինայում զորահավաքը երկարաձգելու օգտինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըReuters․ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածներին աջակցում է ամերիկացիների գրեթե կեսըՇուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Bloomberg․ Եվրոպայում գաղտնի քննարկել են ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական բախման սցենարըՍոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ)Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էԲԸՏՄ-ն խստացված վերահսկողության արդյունքում 45 խախտում է արձանագրել․ նշանակվել է 3,15 մլն դրամ տուգանքՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողություններըՄյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուՍա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ)Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ)Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ)Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Չեխիայի վարչապետը կոչ է արել ստեղծել միասնական հակաօդային պաշտպանության համակարգ Եվրամիության համարՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո ԲուլսումԾառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում (տեսանյութ) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմինՔաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններիՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) ԵՄ-ն սկսել է բանակցություններ Ուկրաինայի՝ վեց բանակցային խմբերից երկրորդին միանալու վերաբերյալԺամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքըԱյս իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխությունների նման ճակատագրական հարցեր լուծել. Դանիելյան (տեսանյութ)«Միասնության թևերի» ներկայացուցիչը զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) Թրամփը կհանդիպի Իրաքի վարչապետի հետԹեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում ենՈՒՂԻՂ. Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով ասուլիսԹրամփը վստահ է, որ սենատոր Գրեմը մահացել է բնական պատճառներովԱռյուծի անկումից հետո Քրիստինա Վարդանյանը դուրս է գալիս Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայում» անցկացրած մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին
Ամենադիտված