«Հայրենիքը, ընտանիքը պաշտպանելը սուրբ գործ է». այսօր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր մերօրյա հերոս, ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է: Հայրենիքի պաշտպանը դարձավ 37 տարեկան:
«Հայրենիքը, ընտանիքը պաշտպանելը սուրբ գործ է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Սարգիս Ստեփանյանը:
2014 թվականի ամռանը հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում էր իրականացրել հայ դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Չնայած մեր ստորաբաժանումները հետ էին մղել թշնամուն, բայց չեզոք գոտում վիրավոր զինվոր էր մնացել: Չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելու ժամանակ էլ Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է՝ արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը:
Սարգիսը չհանձնվեց, վիրավորումից ամիսներ անց սկսեց ոչ միայն քայլել, այլև՝ սպորտով զբաղվել: Մոտ մեկուկես տարի մարզվելուց հետո, 2016թ-ին Բազկամարտի աշխարհի առաջնությանը 59 երկրների պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Նրան հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար և նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի «Արիության համար» մեդալներով:
Այսօր Սարգիս Ստեփանյանը վերադարձել է Զինված ուժեր, ծառայել և ծառայում է հայրենքին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)