Իրանցի եւս մեկ խորհրդարանական է վարակվել կորոնավիրուսով
Իրան
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով:
«Այո, պարզվեց, որ կորոնավիրուսի թեստն ինձ մոտ դրական է, անհանգստանալ չարժե, ես կարանտինի մեջ եմ: Աստված տա, որ մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը»,-ասել է պատգամավորը, որի հայտարարության տեսանյութը հրապարակվել է IRIB հեռուստառադիոընկերության Telegram-ալիքով: Զուլնուրը պատգամավոր Է Ղոմից. քաղաք եւ համանուն նահանգ, որտեղ ներկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշն առավել մեծն Է:
Ավելի վաղ իրանցի մեկ այլ խորհրդարանական՝ Մահմուդ Սադեքին էր հայտնել, որ վարակվել է կորոնավիրուսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան