ԱԱԻ գլխավոր խորհրդականը անհիմն է համարում կորոնավիրուսի խնդրի շուրջ առաջացած խուճապային իրավիճակը
Հասարակություն
Կառավարությունը` հանձինս առողջապահության նախարարության, շատ ուշադիր է նոր տիպի կորոնավիրուսի խնդրի նկատմամբ և ունի մշակված սխեմաներ ցանկացած իրավիճակի համար:
Մարտի 3-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը:
«20 տոկոսը, ովքեր հիվանդանում են թոքաբորբով, շատ ծանր չեն տանում, իսկ մահացությունը 2.7-3 տոկոս է: Դա նշանակում է, որ 100-ից 3 մարդ է մահանում: Չեմ ուզում ասել, որ դա շատ փոքր թիվ է, և պետք է ոչինչ չանել: Հակահամաճարակային մեթոդներով և ճիշտ քաղաքականությամբ առողջապահության համակարգը կարող է այնպես աշխատել, որ վարակվածներ չունենանք ընդհանրապես»,-ընդգծեց Պետրոսյանը:
Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդականը անհասկանալի է համարում աշխարհում կորոնավիրուսի պատճառով առաջացած այդ աղմուկը:
«1.3 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում էլ չի կարելի այն անվանել համաճարակ, այլ դա լոկալ բռնկում էր մի քաղաքում և մի քանի ավաններում»,- ասաց Պետրոսյանը:
Հայաստանում կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)