Ռամզան Քադիրովը շնորհավորել է Արթուր Ջանիբեկյանի տարեդարձը
ԱյլՉեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը Instagram-ի իր էջում ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Comedy Club-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանին:
«Շնորհավորում եմ մեր թանկագին ԵՂԲԱՅՐ Արթուր Ջանիբեկյանին ծննդյան կապակցությամբ: Երկար տարիներ է, որ նրան ճանաչում եմ՝ որպես արժանի և պարկեշտ անձնավորություն, ով առանձնանում է բարձր էրուդիցիայով, կրթվածությամբ և կազմակերպչական ունակություններով: Ես Արթուր Օթարևիչին մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ»,- գրել է Քադիրովը:
Արթուր Ջանիբեկյանը ծնվել է 1976 թվականի փետրվարի 29-ին, Երևանում:
Посмотреть эту публикацию в Instagram